Lockheed Martin-ը գերձայնային ինքնաթիռի նախատիպը կառուցելու պարտավորագիր Է ստացել

Lockheed Martin-ը գերձայնային ինքնաթիռի նախատիպը կառուցելու պարտավորագիր Է ստացել

Ավիացիոն տեխնիկայի խոշորագույն արտադրողներից մեկը՝ ամերիկյան Lockheed Martin ընկերությունը, գերձայնային մարդատար ինքնաթիռի նախատիպը կառուցելու պարտավորագիր Է ստացել Օդագնացության եւ տիեզերական տարածության ուսումնասիրության ԱՄՆ-ի ազգային վարչությունից (NASA): Փորձնական թռիչքը պլանավորված Է 2021 թվականի վերջին:

Հաղորդագրության համաձայն, որը ապրիլի 3-ին հրապարակվել Է ընկերության կայքում, պարտավորագրի ընդհանուր գումարը կազմում Է 247,5 մլն դոլար: Մշակմամբ զբաղվելու Է Lockheed Martin ընկերության Skunk Works անվանումով ստորաբաժանումը՝: Տեխնիկական առաջադրանքը նախագծումն Է, կառուցումը եւ այսպես կոչված X-Plane թռիչքային փորձարկումների անցկացումը: Նախագծի հիմքում պետք Է ընկնի NASA-ում մշակված ձայնային արգելքի հաղթահարման անաղմուկ տեխնոլոգիան: Ժամանակակից կործանիչ-ինքնաթիռների մեծամասնությունը կարող Է սլանալ գերձայնային արագություններով (1191,6 կմ/ժամից ավելի), բայց թռիչքի ընթացքում հնչում Է խլացուցիչ գվվոց, որն առաջանում Է այսպես կոչված ձայնային հարվածից:

Դա Է հենց քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռների կողմից գերձայնային թռիչքների կատարման գործող արգելքի պատճառը: Նոր օդանավն ստեղծվելու Է Կալիֆոռնիայում: Ըստ մտահղացման, դա լինելու Է ինքնաթիռ, որը կկարողանա բարձրանալ գրեթե 17 կիլոմետր եւ հասնել 1512 կմ/ժամ արագության: Ընդ որում՝ ձայնային հարվածն անխուսափելի Է, բայց կոնստրուկտորները ցանկանում են առաջացող աղմուկը նվազեցնել ավելի քան կիսով չափ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում