Արսեն Ավակովը հայտարարել է «Դոնբասի դեօկուպացիա» նախապատրաստելու մասին
06/04/2018 21:47
Նմանատիպ
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ նախարարության ուժերը պատրաստվում են «Դոնբասի դեօկուպացիա»-ին: Այդ մասին հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Այսօր մենք դիտարկում ենք արևելքում իրադարձությունների զարգացման մի քանի սցենար: Մենք հասկանում ենք, որ Դոնբասի ազատագրումը և արևելյան սահմանի նկատմամբ վերահսկողության վերականգնումը կլինի ոստիկանական օպերացիա՝ խաղաղապահ ուժերի ներգրավմամբ, այլ ոչ թե ռազմական»,- ասել է Ավակովը:
Նրա խոսքով՝ գերատեսչության ուժերը՝ ոստիկանությունն ու գվարդիան պատրաստվում են այդ տարբերակին:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ Դոնբասում հակաահաբեկչական օպերացիան ամբողջությամբ կավարտվի այս տարվա մայիսին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում