AM | RU
USD
EUR
RUB

Իրաքում ապրող եզդիներին սպառնացող վտանգները մեծանում են

 
 

Իրաքում եզդիների հանդեպ թուրքական պետության կողմից սպառնալիքը մեծանում է։

Անդրադառնալով Իրաքի եզդիների հանդեպ թուրքական պետության ռազմական գործողություններին՝ այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին։

«Վերջին շրջանում թուրքական պետությունը ռազմական ակտիվություն է ցուցաբերում իր հարևան պետությունների տարածքներում։ Հունվար ամսից սկսած ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի Աֆրին տարածաշրջանում, որտեղ կան նաև բազմաթիվ եզդիաբնակ գյուղեր։ Այսօր արդեն իսկ հայտնի են փաստեր տեսանյութերի տեսքով, երբ թուրք զինվորականները ստիպում են եզդիներին դավանափոխ լինել կամ նրանց մահապատժի են ենթարկում։ Կրկնվում է այն ամենն, ինչ տեղի ունեցավ 2014 թվականի ամռանը Իրաքի եզդիների հետ»,- ասաց Մուրազին և հավելեց, որ այսօր եզդիների հանդեպ ռազմական գործողություններ իրականացնում է ոչ թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, այլ Թուրքիայի Հանրապետությունը։

Նրա խոսքով՝ սրանով Թուրքիայի՝ եզդիների նկատմամբ սպառնալիքը չի վերջանում, որովհետև այդ երկրի ղեկավարը հայտարարել էր, որ նպատակ ունի ռազմական գործողություններ սկսել Իրաքի եզդիաբնակ Շանգալում։ Էրդողանն այդ ամենը պատճառաբանել է, որ այնտեղ կան Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) հարող զինված ուժեր։

«Չնայած Էրդողանի հայտարարությունից հետո կոնկրետ PKK-ական որոշ հրամանատարներ լքել են Շանգալը և հայտարարել, որ չեն պատրաստվում վտանգի ենթարկել տեղի խաղաղ բնակչությանը, Թուրքիան շարունակում է պնդել, որ տարածաշրջանում կան քուրդ զինյալներ, ովքեր Թուրքիայում ահաբեկիչ են ճանաչվել, և իրենք, այնուամենայնիվ, ռազմական գործողություն իրականացնելու մտադրություն ունեն։ Այդ քայլով Թուրքիան կփորձի զինաթափել PKK-ին հարող բոլոր զինված ուժերը և սա բխում է նաև Իրաքի շահերից»,- ասաց «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահը։

Մուրազին շեշտեց, որ չնայած եզդիաբնակ Շանգալն ազատագրված է, այնուամենայնիվ, 300.000 եզդիներ չեն վերադառնում իր բնակավայրեր և շարունակում է ապրել վրանային ճամբարներում։

«Խնդիրներից մեկն էլ այն է, որ շատ բնակավայրեր ականապատված են և այս պահին մարդկանց համար ոչ բնակելի։ Իմ դիտարկմամբ հաջորդ կարևոր խնդիրն այն է, որ առաջիկայում Իրաքում խորհրդարանական ընտրություններ են, և քրդական ուժերը նպատակ ունեն ստանալ փախստական եզդիների ձայները»,- ընդգծեց Բորիս Մուրազին և հավելեց, որ Իրաքի Քրդստանը իր վերահսկողության տակ է ուզում պահել ընտրությունները, քանի որ, փախստականների՝ Քրդստանից Շանգալ վերադառնալու դեպքում չի կարողանա վերահսկել ձայները։

Մուրազին շեշտեց, որ եզդիները կկարողանան վերադառնալ իրենց բնակավայրեր միայն խորհրդարանական ընտրություններից հետո, երբ քրդերն անհրաժեշտ ձայները ստանան։

Լրահոս
Հայաստանում սպասվող նախընտրական շրջանը չի կարող խոչընդոտել բանակցային գործընթացը շարունակելուն. ԱԳՆ խոսնակ Բացատրությունները ծորակից հոսող ջուր չեն. Փաշինյանն անդրադարձավ ջրի մատակարարման խնդիրներին Պարզվել է «Բուրգեր քինգ»-ում տեղի ունեցած պայթյունի պատճառը. մեղադրանք է առաջադրվել «Կոտայք Գարեջրի Գործարան»-ի արտադրամասի պետին Արման Թաթոյանը Կաթողիկոսի նկատմամբ ցուցարարների թույլ տված վարքագիծը բռնություն է համարում Զարուհի Փոստանջյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու պատճառը երևանցիների խնդրանքն ու հորդորներն են Հայաստանում կշարունակեն անձրևներ տեղալ Փաշինյանը հայկական ֆուտբոլում փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում ԱԳՆ-ն կապի մեջ է ԿԽՄԿ-ի հետ գերեվարված Կարեն Ղազարյանին անվտանգ հետ վերադարձնելու համար Կաթողիկոսի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպի հետ կապված ոստիկանապետի հրամանով սկսվել է ծառայողական քննություն Երևանի քաղաքապետի ընտրություն տեղի չունեցավ (տեսանյութ) Արցախի առաջնագծում լարվածությունը բավական նվազել է. Տիգրան Աբրահամյան Աշխարհի որևէ կետում կանգնած ամեն հայ անհրաժեշտության դեպքում կպաշտպանի հայրենիքը Ռուբեն Մելիքյանն ու Արման Թաթոյանը հանդիպել են Գարեգին Բ Վեհափառին Փաշինյանը ոստիկանությանը հանձնարարել է ուշադիր ուսումնասիրել Վեհափառի հետ կապված վերջին իրադարձությունները Ադրբեջանում հայտնված Կարեն Ղազարյանի հետ կապված ԿԽՄԿ-ն երկխոսություն է վարում բոլոր պատկան մարմինների հետ Դիդիե Դրոգբան ցանկություն է հայտնել այցելել Հայաստան Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ընտրողներին կաշառք տալու համար․ ՀՔԾ ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու եւ սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները Բերդավան գյուղի բնակչի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են․ Աշոտ Ահարոնյան Նոր քաղաքապետին պետք է ընտրեն մայրաքաղաքի բնակիչները․ ՀՀԿ-ն չի մասնակցի հուլիսի 16-ի Երևանի ավագանու նիստին Ֆրանսիան պատմության մեջ 2-րդ անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն Շրջափակված է Վեհափառի մեքենան, Կաթողիկոսի կյանքին վտանգ է սպառնում․ Տեր Վահրամ քահանա Մելիքյան Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգերն ահազանգում է իր կյանքին սպառնացող վտանգի մասին «Սողացող իշխանափոխություն է լինում նաև տեղական ինքնակառավարման մարմինների մասով». Վիգեն Հակոբյան Ռոբերտ Աբաջյանը և մյուս տղաները հերոսներ են. այս փաստը ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել. Կարպիս Փաշոյան Ոստիկանությունը հայտնաբերել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 3 անձի «Ելք»-ը քաղաքապետի թեկնածու չի առաջադրելու ԿԳ նախարարը գտնում է՝ առաջիկա տարիներին ուռճացված գնահատականները պետք է համապատասխանեցնել իրական գնահատականներին Այրումում կառուցվելիք երկաթուղային հսկիչ կետը թույլ կտա տնտեսվարողներին զգալիորեն խնայել ժամանակը «Պատիվ ունեմ» ծրագրով անվճար է անցել 39 դիմորդ Կառավարությունից պարզաբանում է ներկայացվել փոխվարչապետի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ և Կանադա այցի ծախսերի վերաբերյալ Տրանսպորտային միջոցների տեխզննություն իրականացնող ընկերությունները պետբյուջեից 2 միլիարդ դրամից ավելի գումար են հափշտակել (տեսանյութ) Թբիլիսիում 22-ամյա հայ երիտասարդ է սպանվել Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Գյումրիում կառուցվում է նոր համերգային դահլիճ Իսրայելի վարչապետը պատասխանել է հայ պատրիարքի նամակին Խուզարկություն է կատարվել Արթուր Աղաբեկյանի հայրական տանը, «Մետաքսկոմբինատում» և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում Հայաստանը կարեւորում է Ֆրանսիայի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Կյանքից հեռացել է ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan