AM | RU
USD
EUR
RUB

Դատախազությունը պարզաբանում է՝ Վարդգես Հայրապետյանի ավտոմեքենան ոչ թե առևանգվել էր, այլ տեղափոխվել տուգանային հրապարակ

 
 

Քաղաքացի Վարդգես Հայրապետյանը լրատվամիջոցներում ահազանգել էր այն մասին, որ անհայտ անձինք արդեն 2 օր է՝ առևանգել են իր մեքենան, իսկ հանցագործության մասին հաղորդում ոստիկանություն այդպես էլ չի կարողացել ներկայացնել։ Հայրապետյանը նշել էր, որ որպես իրավապահ մարմինների աշխատակիցներ ներկայացած անձինք այդպես էլ որևէ փաստաթուղթ ցույց չեն տվել և իր մեքենայով հեռացել են:

Միջադեպից հետո Վարդգես Հայրապետյանը գնացել էր Աշտարակի ոստիկանության բաժին և փորձել հաղորդում ներկայացնել հանցագործության մասին, սակայն, ըստ իրեն` նրան հորդորել են հեռանալ։ Հայրապետյանը կատարվածն անվանել է գործողություն իր դեմ, որպեսզի չկարողանա մասնակցել վերջին օրերի հավաքներին:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ Վարդգես Հայրապետյանին ընդունել են Արագածոտնի մարզի դատախազությունում, պարզաբանել, որ նրա կողմից կատարվել է վարչական իրավախախտում, որի հետևանքով Ոստիկանության աշխատողները ավտոմեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ և ենթարկել վարչական պատասխանատվության:

«Տուգանքը վճարելուց հետո մեքենան վերադարձրել են Վարդգես Հայրապետյանին: Դատախազի այն հարցին, թե կան արդյոք այլ անձանց կողմից կատարված իրավախախտումներ, Հայրապետյանը նշել է, որ ոչ»,- նշել են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

«Արմենպրես»-ը հեռախոսով կապվեց նաև Վարդգես Հայրապետյանի հետ, ով նշեց, որ իր մեքենան վերադարձրել են: Նա այլ մանրամասներ չհաղորդեց:

Լրահոս
Թրամփը հայտարարել է, որ վստահում է Կիմ Չեն Ընին Ռոբերտ Քոչարյանը չի հստակեցրել քաղաքական գործընթացներին իր մասնակցության ձևաչափը Շվեդ մրցավարները կսպասարկեն Հայաստան-Մակեդոնիա խաղը ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը կանխել է Մեծամորի ատոմակայանը փակելու ադրբեջանական ջանքերը Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի Երկրաշարժ՝ ՀՀ-ում. Սյունիքի Լեռնաձոր գյուղում զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 15 Գերմանիայում կոչ են արել չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Լրատվամիջոցները հայտնում են Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից սպիտակ ֆոսֆոր կիրառելու մասին Ադեկվատ արդարություն Վյաչեսլավ Վոլոդինը չի բացառել, որ ՌԴ-ն կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից Հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերը նախորդ շաբաթվա համեմատ նվազել են Կանադայի վարչապետը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով Կանադան շարունակելու է ջատագովել Հայոց ցեղասպանության ճանաչումն ու ընդունումը. Ջասթին Թրյուդո Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային Կանադահայերը հարստացնում են Կանադայի համայնապատկերը. Ջասթին Թրյուդո Ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը դարձել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 13 Վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ում վարչապետի թեկնածու չառաջադրվելու դեպքում խնդիրը կմտնի իրավական փակուղի Թուրքիայում ահաբեկչության մեջ կասկածվող ՌԴ երկու քաղաքացի է ձերբակալվել ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը Հայաստանի և Վրաստանի սահմանին երկրաշարժ է գրանցել Կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը Արցախի ՊՆ-ն ներկայացրել է զինծառայող Գևորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ տեղեկությունները Բակո Սահակյանը կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ծանոթացել է ծառայության ընթացքին Ոստիկանությունը Մարալիկում տեղի ունեցածի փաստով նյութեր է նախապատրաստում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստի անցկացման հետ կապված փոփոխություններ չեն եղել Բակո Սահակյանը մասնակցել է «Արցախի պառլամենտականների ասոցիացիա» ՀԿ-ի առաջին ընդհանուր ժողովին Թուրքական իշխանությունները վերադարձրել են հայկական համայնքին պատկանող հողատարածքը ԱդեկվաԴ թիմի անդամներ Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի ասուլիսը. ՈւՂԻՂ Կարեն Մարգարյանը դարձել է պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Ջասթին Թրյուդոն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կարևորագույն հարցերի շուրջ աշխատելու հնարավորություն է համարում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը վերսկսեց իր աշխատանքները ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կժամանի Հայաստան «Հրապարակ». Փաշինյանի ուսապարկի պարունակության և ճակատագրի մասին անվտանգության աշխատակիցը՝ «No comment» «Ժամանակ». Կոստանյանը կմեկնի արտերկիր մասնավոր ընկերությունում բարձր վարձատրվող աշխատանքի «Հրապարակ». Դվին Հյուրանոցը ռեբրենդիգի արդյունքում կարող է անունը փոխել՝ դառնալով «Դավիթ Բեկ» «Ժողովուրդ». Գաղտնալսման գործի շրջանակներում խուզարկված հասցեներից մեկը եղել է ԱԱԾ-ականի բնակարան «Ժամանակ». Վարչապետի հրաժարականից հետո ուժայինները կանցնեն ուժեղացված ծառայության ռեժիմի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 12 Խորը վրդովմունք եմ հայտնում Մարալիկում կատարվածի հանդեպ. Հրանտ Բագրատյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan