Բելառուսի վարչապետն ընդունել է ԱՊՀ երկրների պետական գործակալությունների ներկայացուցիչներին

Բելառուսի վարչապետն ընդունել է ԱՊՀ երկրների պետական գործակալությունների ներկայացուցիչներին

Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը հանդիպում է ունեցել Անկախ պետությունների համագործակցության երկրների պետական լրատվական գործակալությունների ներկայացուցիչների անդամների հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով բելառուսական «Բելտա» գործակալությունը, Անդրեյ Կոբյակովն ընդգծել է, որ տարածվող տեղեկատվության համար պատասխանատվությունը պետք է հավասար լինի բոլոր ԶԼՄ-ների համար:

Կոբյակովն ընդգծել է, որ Բելառուսի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը` հավելելով, որ նախատեսվող փոփոխությունները համացանցային լրահոսի ֆիլտրում չի ենթադրում: «Միևնույն ժամանակ գլխավոր առաջադրանքն այն է, որ տարածվող տեղեկատվության նկատմամբ պատասխանատվությունը լինի հավասար ինչպես տպագիր մամուլի, հեռուստաընկերությունների, այնպես էլ համացանցային լրատվամիջոցների համար»,- ասել է Բելառուսի կառավարության ղեկավարը:

Անդրեյ Կոբյակովը նշել է, որ մեր օրերում տեղեկատվության արժանահավատությունը դուրս է գալիս առաջին պլան: «Արժանահավատ և օպերատիվ տեղեկատվությունը մարդկության կարևորագույն կարիքներից մեկն է: Առանց դրա, հավանաբար, դժվար է պատկերացնել քաղաքակիրթ մարդկության գոյությունը: Դրա համար արժանահավատության և օպերատիվության հարցը չափազանց կարևոր է, և դա այն է, ինչով զբաղվում են տեղեկատվական գործակալությունները»,- ասել է նա:

Բելառուսի վարչապետի կարծիքով բացասական տեղեկատվության տարածման դեպքում ԶԼՄ-ները կարելի է համեմատել զանգվածային ոչնչացման զենքի հետ` շեշտելով, որ տեղեկատվությունը տարածելու այժմեական միջոցները, դրանց ընդարձակումը միայն ընդլայնում են ԶԼՄ-ների ազդեցությունը: «Տեղեկատվությունը ոչ միայն ազդում է խաղաղության և պատերազմի, այլ նաև տնտեսության վրա` ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների շուկաների վրա: «Տնտեսական ամենակարևոր կատեգորիաներից մեկը վստահությունն է, ինչի մասին սկսել են ավելի հաճախ խոսել վերջին ժամանակներում: Իսկ այն ձևավորվում է` ելնելով տեղեկատվական փոխգործակցությունից: «Եթե ներդրողների կողմից բանկերի, պետության նկատմամբ վստահություն չլինի, հասկանալի է, որ այդ երկրներում տնտեսությունը հեռու կլինի այն նպատակներից, որոնք դրված են»,- ասել է Կոբյակովը:

Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովը պատմել է, որ ԱՊՀ երկրների պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են ստեղծագործական փոխգործակցության հարցեր պետական լրատվամիջոցների միջև, որոնք ստիպված են աշխատել զանգվածային լրատվության այլ միջոցների և համացանցային տարածքի հետ լուրջ մրցակցության պայմաններում: Նա ընդգծել է, որ համացանցային տիրույթում շատ են կեղծ տեղեկությունները: Նրա խոսքով` նման տեղեկությունները շատ արագ են տարածվում, և այս պայմաններում լրատվական գործակալությունները պետք է մրցունակ լինեն: «Տեղեկատվության արժանահավատ լինելը` ում հավատալ, ում` ոչ, իհարկե, դուրս է գալիս առաջին պլան: Մենք համոզված ենք, որ տեսակետները ներկայացնելու պրոֆեսիոնալիզմը, օպերատիվությունը արժանահավատությունը մեր լրատվական գործակալությունների հաջողության երաշխիքն են: Մեզ համար կարևոր է ոչ թե ուշադրություն դարձնել ոչ թե առճակատմանը, վիրավորական հռետորիկային, ինչը ոչ հաճախ լինում է տարբեր լրատվամիջոցներում, այլ մեր երկրների կյանքում, ինտեգրացիոն գործընթացներում, ժողովուրդների բարեկամական կապերի դրական երևույթները լուսաբանելու վրա»,– ասել է Միխայլովը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում