ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը երկխոսության կոչ է արել

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը երկխոսության կոչ է արել

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրը կոչ է արել Հայաստանի իշխանություններին պահպանել և ապահովել երկրում խաղաղ հավաքների իրավունքը:

«Բոլոր մարդիկ հիմնարար իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքը խաղաղ բողոքի ակցիաների միջոցով»,- հայտարարության մեջ նշել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը:

Գիսլադոտիրը շեշտել է նաև, որ իրավապահները ոչ միայն պետք է զերծ մնան խաղաղ հավաքների ազատությանը միջամտելուն, այլև պատասխանատու են այս իրավունքի իրացմանն օժանդակելու հարցում: «Դրա մեջ է մտնում նաև մասնակիցների անվտանգության ապահովումը ցանկացած խաթարումներից, ինչպես, օրինակ, սադրիչներից և հակացուցարարներից»,- ասել է ԵԱՀԿ պաշտոնյան՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը երկխոսության մեջ մտնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում