Նիկոլ Փաշինյանը հանդիպման համար Արմեն Սարգսյանին հրավիրում է Հանրապետության հրապարակ

Նիկոլ Փաշինյանը հանդիպման համար Արմեն Սարգսյանին հրավիրում է Հանրապետության հրապարակ

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն, արձագանքելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ հանդիպելու կոչին, հայտարարում է, որ պատրաստ է հանդիպել նրան Հանրապետության հրապարակում: «Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ինձ: Հանդիպման համար սպասում եմ նրան Հանրապետության հրապարակում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պատրաստ է հանդիպել ՀՀ նախագահին ժողովրդի ներկայությամբ:

Ապրիլի 21-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստակամ է հանդի­պե­լու Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ՝ առկա լարվածությունը քա­ղա­քա­կան ուժերի երկխոսության միջոցով մեղմելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում