Times.am | Փաշինյանն այս ամբիոնից ուրիշներին էր մեղադրում, բեղ պահելու խորհուրդ տալիս, հիմա պարոն Փաշինյանն է մորուքով. Միհրան Հակոբյան
AM | RU
USD
EUR
RUB

Փաշինյանն այս ամբիոնից ուրիշներին էր մեղադրում, բեղ պահելու խորհուրդ տալիս, հիմա պարոն Փաշինյանն է մորուքով. Միհրան Հակոբյան

 
 

Երեկ և այսօր պարոն Փաշինյանը, հետքայլ անելով նախկինում արված մի շարք հայտարարություններից, ասում է, որ հիմա արդեն, որպես վարչապետի թեկնածու, ստիպված է հաշվի նստել իրողությունների հետ, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Հանրապետական» խմբակցության անդամ Միհրան Հակոբյանը։

«Փաշինյանի նման մոտեցումներն ընդունելի կլինեին, իհարկե, եթե իր կողմից հնչող հայտարարություններն այն ժամանակ ու հիմա իսկապես տարբեր իրողությունների առկայության պայմաններում լինեին։ Հայաստանը հիմա էլ, մեկ տարի առաջ էլ, հինգ տարի առաջ էլ, քսան տարի առաջ էլ եղել է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը», - ասաց Միհրան Հակոբյանը։

Նա նշեց, թե 1992 թվականից սկսած Հայաստանի բոլոր իշխանությունները գիտակցել են, որ Հաաստանի տնտեսությունը, անվտանգությունը, քաղաքականությունը ամուր թելերով կապված էին և շարունակում էին կապված լինել Ռուսաստանի հետ։

«Հայաստանի իշխանությունները ձգտել են Մոսկվայի հետ խորացնել հարաբերությունները։ Այսինքն՝ ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական առումով իրողություն չի փոխվել։ Հայաստանը հետևողական իր խնդիրներն է լուծել այդ ուղղությամբ, և ԵԱՏՄ անդամակցությունն այդ ճանապարհի հերթական, տրամաբանական քայլերից մեկն է եղել։ Եթե Փաշինյանն այդ ամենը չի գիտակցում, նշանակում է, որ իրողություն ասելով նա բացառապես պատկերացնում է իր այսրոպեական քաղաքական շահը։ Իր համար, այո՛ իրողություն է փոխվել, մեկ ամիս առաջ պարոն Փաշինյանը խորհրդարանի ամենափոքր խմբակցության ղեկավարն էր, իսկ հիմա հեղափոխական ճանապարհով փորձում է հասնել երկրի ղեկավարի ճանապարհին», - ասաց Մ. Հակոբյանը։

Վերջինս հարց ուղղեց, թե հիմա ո՞ր սկզբունքով է պետք առաջնորդվել՝ փոխված իրողությունների համատեքստում արված հայտարարությունների, թե՞ իրականության։

«Այսպես կոչված, ժողովրդի թեկնածուն հրապարակում հավաքված մարդկանց ներկայությամբ մի գաղափարներով և ծրագրերով է հանդես գալիս, Ազգային ժողովում՝ մեկ այլ։ Բառապաշարն էլ է տարբեր, խոսքն էլ է տարբեր, անգամ՝ հագուկապը։ Որոշ ժամանակ առաջ Փաշինյանն այս ամբիոնից ուրիշներին էր մեղադրում, որ ռեբրենդինգի են ենթարկվում, որ իրենց չճանաչեն, բեղ պահելու խորհուրդ էր տալիս, հիմա պարոն Փաշինյանն է մորուքով։ Ու ես չեմ կարողանում հասկանալ՝ մենք ո՞ր Փաշինյանի հետ գործ ունենք», -հայտարարեց Միհրան Հակոբյանը։

Լրահոս
Ռոբերտ Մակարյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից ՀՀ նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից Յուրի Խաչատուրովը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. պաշտպան Ինձ հետապնդելու միակ պատճառը ազգանունս է, որով միայն հպարտանում եմ. Անահիտ Ֆարմանյան ՀՀ նախագահը Օլեգ Եսայանին հետ է կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Կառավարության 3-րդ մասնաշենքից աշխատակիցներին տարհանել են ռումբի մասին ահազանգից հետո. ԱԻՆ-ը վտանգավոր ոչինչ չի հայտնաբերել Զիդանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների կեցությունն ապահովելու համար կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ Ռումբի մասին ահազանգ՝ Կառավարության շենքերից մեկում. ուղիղ Լիոնել Մեսին այս տարի չի հրավիրվի Արգենտինայի ազգային հավաքական Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը Մինսկում տեղի է ունենալու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր նիստ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը Հայաստանում չկա որևէ ուժ, որ ի վիճակի կլինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ. Նիկոլ Փաշինյան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապել էին Հայաստանում օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-17-ին կբարձրանա Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տեղի չունեցավ Բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժեցին սրահ, որտեղ պետք է կայանա Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը Մեկնարկում է Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը. ուղիղ Հայաստանը շարունակում է ձեռնարկել բոլոր միջոցները Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին անվտանգ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են. ՀՀ ԱԳՆ Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի կալանքից Մհեր Մարգարյանը նշանակվել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը պատրաստ են վկայություն տալ Մարտի 1-ի գործով. Արամ Մանուկյան Չավուշօղլու. «ԱՄՆ-ն պետք է իմանա, որ պատժամիջոցներոով և ճնշումներով Թուրքիայից չի կարող որևէ բան կորզել» Իրանի էներգետիկայի նախարարը հայտնել է ՀՀ տարածքով ՌԴ-ին էլեկտրաէներգիա մատակարարելու բանակցությունների մեկնարկի մասին Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները Վարչապետության 100 օր։ Ի՞նչ պատասխան տալ ժողովրդին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը պատասխանել են կրակով «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել Քաղաքական պատրաստակամություն ենք հայտնել ԼՂ բանակցությունները կառուցողական հունով շարունակելու հարցում. Փաշինյան Անկարան դիմակայելու է ԱՄՆ-ի կողմից եկող սպառնալիքներին. Էրդողան Իրանի ուժայինները ոչնչացրել են 11 ահաբեկչի Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Կյանքից հեռացել է քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan