Մաքսիմ Մանուկյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն

Մաքսիմ Մանուկյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբիշ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն առաջին անգամ իր կարիերայի ընթացքում դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող:

Ռուսաստանի Կասպիյսկի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության 82 կգ քաշային կարգի եզրափակչում Մանուկյանը մրցում էր բելառուս Վիկտոր Սասունովսկու հետ: Աշխարհի չեմպիոնը հաղթեց մրցակցին 9:0 հաշվով:

Մաքսիմ Մանուկյանը 2017 թվականի Փարիզում կայացած աշխարհի առաջնության ժամանակ դարձավ ոսկե մեդալակիր: Մանուկյանը նաև մասնակցել է 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերին:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Ռուսաստանի Կասպիյսկի քաղաքում: Այն մեկնարկել է ապրիլի 30-ին և կավարտվի մայիսի6-ին: Հայաստանն այս առաջնությանը ներկայացելէ 7 մարզիկով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում