Զինված հարձակում HSBC բանկի վրա. կա զոհ և վիրավոր

Զինված հարձակում HSBC բանկի վրա. կա զոհ և վիրավոր

Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում գտնվող HSBC բանկում միջադեպ է գրանցվել: Tert.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է փորձել են թալանել բանկը, ինչը մասամբ հաջողվել է:

«Զինված հարձակում է տեղի ունեցել HSBC բանկի վրա: Ենթադրյալ հանցագործը բերման է ենթարկվել, ոստիկաններին հաջողվել է կանխել նրա փախուստը: Բացի այդ, ոստիկանները Գյուլբեկյան փողոցում հայտնաբերել են նռնակ և գողոնի մի մասը: Ըստ ականատեսների՝ կա մեկ վիրավոր»,-ասաց Tert.am-ի թղթակիցը:

Դեպքի վայրում աշխատում են իրավապահները, նրանք քաղաքացիներին հորդորում են հեռու մնալ դեպքի վայրից: Ժամանել է նաև շտապօգնության ծառայություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում