AM | RU
USD
EUR
RUB

Իրաքի ընտրություններում շիա արմատականների դաշինքն առաջատարն է 19 նահանգներից վեցում. Al Mayadeen

 
 

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմատական շիա քարոզիչ Մուքթադա աս Սադրի կողմնակիցները, որը գլխավորում է «Աս Սայրուն» ընդդիմադիր դաշինքը, առաջատարն են Իրաքի 19 նահանգներից վեցում: Այս մասին, ինչպես հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը, մայիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են Ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները՝ երկրի 10 տարածաշրջաններում քվեների հաշվարկից հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Աս Սայրունի» ակտիվիստները, դատելով ըստ նախնական հաշվարկների, Բաղդադում նվաճել են պատգամավորական տեղերի մեծամասնությունը, նրանք քաղաքի փողոցներում տոնում են իրենց հաղթանակը: Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ առայժմ երկրորդ տեղում Է գտնվում «Ֆաթհ» մյուս ընդդիմադիր դաշինքը՝ տրանսպորտի նախկին նախարար եւ շիաների աշխարհազորի ստորաբաժանումներից մեկի՝ «Ալ Խաշդ աշ Շաաբի»-ի ազդեցիկ հրամանատար Հադի ալ Ամիրիի գլխավորությամբ, երրորդ տեղում՝ «Օրենքի պետությունն» է, որն առաջնորդում է փոխնախագահ եւ կառավարության նախկին ղեկավար Նուրի ալ Մալիքին:

Չնայած վեց նահանգներում ընդդիմության հաջողությանը, Al-Hadath հեռուստաալիքի կանխատեսմամբ՝ պատգամավորական տեղերի մեծամասնությունը՝ 328-ից 60-ը, բաժին կհասնի «Նասր» դաշինքին՝ գործող վարչապետ Հեյդար ալ Աբադիի գլխավորությամբ: «Սայրունի» եւ «Ֆաթհի» ընդդիմադիրներին հեռուստաալիքը հատկացնում է համապատասխանաբար 51 եւ 39 տեղ, «Օրենքի պետություն» կոալիցիային՝ 23 տեղ:

Սուննիների տարածաշրջաններում, դատելով ըստ քվեների նախնական հաշվարկի, առաջատարներն են «Քարար ալ Իրաք» եւ «Ալ Վաթանիա» դաշինքները՝ փոխնախագահներ Ուսամա ան Նուջեյֆիի եւ Այադ Ալաուիի գլխավորությամբ: Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի (խորհրդարանի) ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 12-ին երկրի 18 նահանգներում: Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել Է քաղաքացիների 44,5 տոկոսը: Իշխանության օրենսդիր մարմնի տեղերին հավակնում Էին 320 կուսակցությունների, քաղաքական դաշինքների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ անկախ թեկնածուներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լրահոս
ՀԷՑ-ը` անապահով ընտանիքների համար էլէներգիայի սակագինը նվազեցնելու մասին Գերմանիան կխստացնի սահմանային միգրացիոն վերահսկողությունը, եթե նույնիսկ ԵՄ-ի աջակցությունը չլինի «Կյանքին վտանգ սպառնացող թեքահարթակներ»․ հաշմանդամություն ունեցողները բողոքում են Կանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով Լոնդոնի արևելյան շրջաններից մեկի արդյունաբերական պահեստում ուժգին պայթյուն է որոտացել Կարեն Կարապետյանը հրաժարվում է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից, սակայն կուսակցությունը չի լքի Վստահ եմ՝ Ձեր փորձն ու բարձր կարողությունները ծառայեցնելու եք ի շահ Հայաստանի. Արա Բաբլոյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել Եթովպիայում վարչապետին աջակցող հանրահավաքի ժամանակ պայթյուն է որոտացել Շիկահող համայնքի բնակիչը ոստիկանությանը կամավոր հանձել է ատրճանակ և ռազմամթերք Արցախի պաշտպանության բանակում անցկացվել է երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 միլիոն դրամի վնաս․ նոր բացահայտումներ ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի Բարեկամական ևս մեկ երկրի զենքի՝ Ադրբեջանում հայտնվելու պատմություն ԱԱԾ-ն հերքում է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահի բնակարանում խուզարկություն կատարելու լուրերը Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահն այցելեց Հայաստան Բնակիչը ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է տան տանիքում գտած զինամթերքը Երևանում հուշանվեր-թղթադրամով հեռախոս գնած քաղաքացիների են բերման ենթարկել. ոստիկանություն Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ Օրը կգա, գուցե Սերժ Սարգսյանը գնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով, ո՞վ գիտի. Արսեն Խառատյան Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի հետ կապված Արփինե Հովհաննիսյանը դիմել է ԱՄՆ կոնգրեսականներին Ասկերանում հայտնաբերվել է «Զինվորի բաժին» գրառմամբ պահածոյի ավելի քան 200 դատարկ տարա Պուտինը շնորհավորել է Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ Արցախում 4-ամյա երեխա է մահացել գայլի կծելու հետևանքով ԱԱԾ լրատվականը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Տարոն Մարգարյանի տանը ստուգումներ անցկացնելու մասին լուրը Սիսիանի ԵԿՄ փոխնախագահը մեծ քանակությամբ զենք, զինամթերք և զինվորական հանդերձանք է հանձնել Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին հոբելյանի առիթով Հունիսի 17-ին հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Սալահը դարձել է Չեչնիայի պատվավոր քաղաքացի Ապացուցվել Է աղի մահացու վտանգը «Դիվա» գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ. կան վիրավորներ Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքներն Աբովյանում ավարտվել են անարդյունք Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել «Հրապարակ». Կարգին Հայկոն Երևանի քաղաքապե՞տ. ՔՊ-ին անդամագրվելու դիմումը դրանով է պայմանավորված «Հրապարակ». Առաջիկայում թոշակ, աշխատավարձ չի բարձրանա. Նախարար «Ժողովուրդ». Ով ինչքան մեղքի բաժին ունի ապրիլյան քառօրյայի ժամանակ զինվորին ուղղված օգնությունը տեղ չհասնելու գործում «Հրապարակ». Ո՞րն է Մանե Թանդիլյանի հետվերադարձի գինը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 23 ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ կորած Հայկ Հարությունյանին նկատել են Աբովյանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan