AM | RU
USD
EUR
RUB

Տարոն Մարգարյանը իրավապահներին կոչ է անում զբաղվել ակտիվիստների կողմից քաղաքապետարանի շենք ներխուժելու հարցով

 
 

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, Times.am: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցնում է, որ մայրաքաղաքի 2800-ամյակին նվիրված այգու տարածքում բարեկարգումից հետո որևէ սրճարան և ռեստորան չի լինելու. այն պատկանելու է երևանցիներին: Երևանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանն ընդգծեց, որ այդ այգին երկար տարիների տրված է եղել վարձակալության, որից հետո վարձակալն այն վերադարձրել է Երևանին, իսկ Վարդանյանների ընտանիքը ստանձնել է այգին բարեկարգելու աշխատանքները:

«Բարեկարգման աշխատանքներն արդեն երեք ամիս ընթանում են: Այգին որևէ առևտրային, սրճարանային տարածք չի լինելու, այն լինելու է համայնքինը, իսկ ինչ վերաբերում է ծառերի հատմանը, Վարդանյանների ընտանիքն իր ծրագրում կանաչ տարածքի ավելացում ունի: Եթե իրականում որոշ քանակի ծառեր են կտրվել, համոզված եղեք՝ մի քանի անգամ ավել ծառեր են տնկվելու: Երբ այսօր Վարդանյանների ընտանիքը մամուլով կներկայացնի այդ ծրագիրը, այդ ժամանակ մենք պատրաստ ենք մյուս հարցերին պատասխանել»,- նշեց Մարգարյանը:

Նա անդրադարձավ նաև մայիսի 16-ին Երևանի քաղաքապետարանի առջև տեղի ունեցած բողոքի ակցիային, որի ընթացքում ակցիայի մասնակիցները ներխուժել են քաղաքապետարանի շենք:

«Ես դատապարտում եմ այդ գործողությունները: Հստակ երևում է, որ օրենքի խախտում է եղել, նրանք ներխուժել են քաղաքապետարանի շենք և փորձել են քաղաքապետարանի բնականոն աշխատանքը խանգարել: Ես կոչ եմ անում մեր իրավապահ մարմիններին, որ զբաղվեն այս հարցով: Մենք որպես տեղական ինքնակառավարման մարմին անկախ ենք և իրականացնում ենք մեր ծրագրերը, նման անօրինականությունները մենք չենք հանդուրժի»,- ասաց Տարոն Մարգարյանը:

Նա շեշտեց, որ հարգում է երևանցիների խոսքը, միշտ լսել է նրանց և հաշվի է առնելու այն խնդիրները, որոնց մասին երևանցիները բարձրաձայնում են:

Լրահոս
Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառելու 12 ռուսական ընկերությունների նկատմամբ Վարչապետը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը պաշտոնապես ներկայացրել է Հայաստանում ձերբակալված թուրք Քեվին (Քեմալ) Օքսուզի մեղադրանքը Ադրբեջանում կազմակերպված ձևով իրականացվում է հայատյացության քաղաքականություն Արա Սաղաթելյանը մասնակցել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատանքային հանդիպմանը ՌԴ-ից ՀՀ ներկրվող գազի սակագնի նվազեցման հարց երկու կողմերը դեռ չեն քննարկում Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթում ՀՀ դեսպան ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Գեղամ Ղարիբջանյանին ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին Առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունից Ուկրաինայում ադրբեջանցիներից կազմված զինված հանցախումբ է վնասազերծվել Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը ԵՄ ներկայացուցիչներն ակնկալում են իրենց կողմից Հայաստանում ներդրումների աճ և արտադրությունների հիմնում Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից. Էդուարդ Շարմազանով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Իդլիբի հարցով ՌԴ-ի և Թուրքիայի համաձայնագիրը Սվիտալսկին Հայաստանի կառավարության առաջնահերթությունները բավարար է համարում ԵՄ-ի հետ առևտրի և ներդրումների զարգացման համար Իրանում Ահվազի ահաբեկչության գործով 22 մարդ է ձերբակալվել Հայաստանի և Թունիսի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր Մերկելը ներկա չի լինի Էրդողանի այցի կապակցությամբ նախատեսված պաշտոնական ընդունելությանը Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն «Ժամանակ». Ինչպես է ՀՀԿ-ական նախկին պաշտոնյան պայքարելու կոռուպցիայի դեմ «Իրատես». Հանձնաժողովների նախագահները ներքին հրահանգ են ունեցել ԿԸՀ-ից «Փաստ». Քաղաքական կուսակցությունները փորձում են պայծառ գործով կանգնել ժողովրդի կողքին «Հրապարակ». ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման գործով ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալ կընտրվի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 25 ԱԺ բոլոր խմբակցությունները պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ բանակցությունների Աշխատանքային այցով Հայաստանում էր Բելառուսի զինված ուժերի պատվիրակությունը Էդուարդ Շարմազանովը Բելառուսի խորհրդարանում բարձրացրել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը Իրանի նավթի նախարար. ԱՄՆ-ին չի հաջողվի աշխարհի շուկաներից դուրս մղել իրանական նավթը Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Կիևյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում Մխիթարյանը գրեթե վերականգնվել է վնասվածքից Ռուսաստանը Սիրիային C-300-ներ է վաճառելու Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը եւ Ադրբեջանը. Էդուարդ Շարմազանովը՝ Մինսկում ԿԸՀ-ն կհրապարակի ընտրողների ստորագրված ցուցակները Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է բաղկացած լինի քսան մշտական անդամներից. Էրդողան Ժամանակավորապես դադարեցվել է հանրապետության գազամատակարարումը Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներին Ադրբեջանում ցեխի հրաբուխ է ժայթքել «Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan