«Ժամանակ». Հրաչյա Ռոստոմյանը պատրաստվում է աշխատանքից ազատել գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանին

«Ժամանակ». Հրաչյա Ռոստոմյանը պատրաստվում է աշխատանքից ազատել գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանին

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը պատրաստվում է աշխատանքից ազատել ԱԻՆ ստորաբաժանում համարվող փրկարար ծառայության տնօրեն գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանին:

Վերջինս ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորյալն է: Մեր տեղեկություններով՝ Ղազարյանը կարող է նաև աս­տիճանազրկվել, քանի որ նրա կենսագրության մեջ գրված է, որ նա 1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում, սակայն պարզվել է, որ նրա ներկայացրած դիպլոմը կեղծ է, իսկ գեներալը չի կարող կեղծարար լի­նել: Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքից կազատի նաև փրկարար ծառայության պետի տեղակալ, ոստիկանապետի նախկին տեղակալ Ներսես Նազարյանին»,-գրում է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում