Հայանիստի խուլիգանության գործով խուզարկություն է ընթանում Մասիսի քաղաքապետի տանը

Հայանիստի խուլիգանության գործով խուզարկություն է ընթանում Մասիսի քաղաքապետի տանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, aysor.amՀայանիստ գյուղում տեղի ունեցած խուլիգանության գործով Aysor.am-ի տեղեկություններով խուզարկություն է կատարվում Մասիսի քաղաքապետի տանը:

Ըստ մեր տեղեկությունների՝ քաղաքապետի տունը նրա հայրական տունն է, որտեղ վերջինս բնակվում է եղբոր հետ:

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն Aysor.am-ին փոխանցեց, որ քրեական գործով շարունակվում են կատարվել տարբեր քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով և դրա շրջանակներում միջնորդություններ են ներկայացվել խուզարկություններ կատարելու վերաբերյալ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ պարզվել են ապրիլի 22-ին Հայանիստ գյուղում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ում նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 60-ամյա բնակիչը հրազենային վնասվածքն ստացել է Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում