AM | RU
USD
EUR
RUB

Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքը ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է. հյուրերի շարքում է նաև Ալեքսիս Օհանյանը

 
 

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վինձորի դղյակի Սուրբ Գեորգի մատուռում մեկնարկում է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը: Արարողությունը կմեկնարկի ուղիղ կեսօրին: Արարողության ավարտից հետո նորապսակները շուրջ 25 րոպե մեքենայով կանցնեն քաղաքով:

Արքայական հարսանիքին հրավիրված է 1200 մարդ: Իսկ Վինձորի փողոցներում կանգնած սպասելու է շուրջ 10 հազար մարդ, ովքեր եկել են սեփական աչքերով տեսնելու նորապսակներին: Առաջին շարքերում կանգնելու համար շատերն անգամ գիշերել են այդտեղ:

Սուրբ Գեորգի մատուռում են հրավիրված հյուրերը, որոնց շարքում են նաև հայտնի Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը և նրա կինը՝ Սերենա Ուիլյամսը, Ջորջ և Ամալ Քլունիները, Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները և այլոք:

Ամուսնական երդման մեջ Մարկլը չի խոստանալու լսել ամուսնուն, իսկի արքայազն Հարրին որոշել է կրել ամուսնական մատանի, թեպետ ավանդույթի համաձայն արքայական ընտանիքում տղամարդիկ դա չեն անում:

Մեգան Մարկլին խորանի մոտ կուղեկցի ապագա սկեսրայր՝ արքայազն Չալզը, քանի որ նրա հայրը սրտի վիրահատության պատճառով չի կարողանա ներկա գտնվել հարսանիքին:

Հարսանիքից առաջ Հարրին ասել է, որ իրեն հանգիստ է զգում, իսկ Մարկլը հայտարարել է, որ հիանալի է զգում:

Նշենք, որ աֆրոամերիկյան արմատներ ունեցող հարսնացուն իր ընտրյալից մեծ է 3 տարով և նախկինում արդեն ամուսնացած եղել է:

Հարսանեկան ծախսերը թագավորական ընտանիքը կվճարի սեփական բյուջեից և միայն ընտանիքի անդամների ու հյուրերի անվտանգության ապահովման դիմաց կվճարվի պետական գանձարանից: Բրիտանական ԶԼՄ-ների գնահատականներով՝ հարսանիքը կարժենա շուրջ 43 մլն ԱՄՆ դոլար, որոնցից 40 միլիոնը կգնա անվտանգության պահպանմանը: Նշվում է, որ արարողությունը կհսկի 3000 ոստիկան:

Լրահոս
Կորցրած հեղինակությունը հետ բերելու ճանապարհին. Հայաստան-Մակեդոնիա 4:0 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց Հայաստանի մեկնարկային կազմը հայտնի է Մակեդոնիայի դեմ խաղում Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին Արցախի Քաշաթաղի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ելք» խմբակցության անդամներին ՀՀ նախագահն Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Վարչապետ Փաշինյանը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր Սյունեցիները դժգոհ են նոր մարզպետի նշանակումից Ոստիկանություն բերման է ենթարկվել Պարույր Հայրիկյանի որդին Տիգրան Սարգսյանը և Եգիպտոսի նախագահը քննարկել են ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկի ժամկետները ԼՂ հակամարտության ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ. ԱՄՆ դեսպան Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են. Էդուարդ Շարմազանով Բակո Սահակյանը կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ծանոթացել է ծառայության ընթացքին Գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է և հանրության շրջանում լայն ճանաչում ունի. Արթուր Վանեցյան ՀՅԴ-ն չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել. Արմեն Ռուստամյան Միացյալ Նահանգները մշտապես աջակցում է ԼՂ հակամարտության կողմերի ղեկավարների միջև շփումներին. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Փաշինյան-Թրամփ հանդիպում կլինի, սակայն տեղն ու ժամանակը դեռ հայտնի չեն ՀՀ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա Պարզվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու պատվիրատուն Թուրք հայտնի ֆուտբոլիստին մոտ 13 տարվա ազատազրկում է սպառնում Արթուր Վանեցյանը մեկնաբանել է վարչապետի հրաժարականից հետո ուժային կառույցների՝ արտակարգ ռեժիմով աշխատելու մասին լուրերը Նշանակվեցին Սյունիքի, Արագածոտնի ու Արմավիրի մարզպետները Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Հայաստանի հետ. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառավարությունը հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին ԱԺ-ն հոկտեմբերի 22-ին կգումարի արտահերթ նիստ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ նախարարներ Տիգրան Խաչատրյանին և Գեղամ Գևորգյանին Հայաստանը թևակոխում է պատմական շրջափուլ. Նիկոլ Փաշինյանը երեկոյան հանդես կգա հայտարարությամբ Սյունիքի մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանի առաջին քայլը կլինի փոխվստահության մթնոլորտի ձևավորումը Թուրք քննիչներն ավարտել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության խուզարկությունը ՀԱՊԿ երկրներից ավելի քան 1000 զինծառայող կմասնակցի «Անխախտ եղբայրություն» վարժանքներին Սիրիայում ահաբեկիչները գերի են վերցրել շուրջ 700 մարդու Երթևեկության կանոնների փոփոխություն Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու Տիգրան Խաչատրյանը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Գեղամ Գևորգյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության վարչության մի խումբ անդամների «Ժողովուրդ». Ում վրա կտարածվի համաներումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan