ԵԽԽՎ համազեկուցողները գոհունակությամբ արձանագրել են հայաստանյան իրադարձությունների խաղաղ ընթացքը

ԵԽԽՎ համազեկուցողները գոհունակությամբ արձանագրել են հայաստանյան իրադարձությունների խաղաղ ընթացքը

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, Times.am: Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 24-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ջուզեպպե Գալատիին և Յուլիա Լովոչկինային:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը ներկայացրել է վերջերս Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները: Նա ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանում բարեփոխումների իրականացման հարցում կարևոր գործընկեր է, որի հետ մեր երկիրը շահագրգիռ է շարունակելու ակտիվ համագործակցությունը:

Համազեկուցողները գոհունակությամբ արձանագրել են հայաստանյան իրադարձությունների խաղաղ ընթացքն ու հանգուցալուծումը և կարևորել Հանրապետության նախագահի դերն ու ջանքերն այդ գործընթացներում:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հետագա գործընթացների վերաբերյալ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում