Էլթոն Ջոնը երջանիկ է Հայաստանում դրական փոփոխությունների մասը լինելու համար

Էլթոն Ջոնը  երջանիկ է Հայաստանում դրական փոփոխությունների մասը լինելու համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հանրահայտ բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը, որը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մայիսի 26-ին ժամանել է Հայաստան, նշեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ փոփոխություններ են նախաձեռնել Հայաստանում, և ինքը երջանիկ է, որ նախատեսվող փոփոխությունների ցունամիի մի մասն է:

Այս մասին մայիսի 27-ին «Երևան, իմ սեր» հիմնադրամում լրագրողների հետ ունեցած կարճատև հանդիպմանն ասաց երաժիշտը:

Անդրադառնալով Հայաստանի ապագային՝ Ջոնը շեշտեց, որ միանգամից հնարավոր չէ ամեն բան փոխել, պետք է քայլ առ քայլ գնալ բարեփոխումների:

Բրիտանցի երգիչ Էլթոն Ջոնը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու Starkey հիմնադրամի ղեկավար Ուիլյամ Օսթինը ժամանել են «Հայկ եւ Էլզա Տիտիզեան մանկական վերականգնողական կենտրոն»:

Բարեգործական ակցիայի շրջանակում մայիսի 27-ին 100 լսողական սարք է բաժանվել մանուկներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում