Արցախում ՃՏՊ հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել
31/05/2018 10:42
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, Time.am: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մայիսի 30-ին` ժամը 22:20-ի սահմաններում, մահացել է ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Սուրեն Սուրենի Այվազյանը: Այս մասին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում