«Մոտակա օրերին կունենանք ՀՀԿ խմբակցությունից արտահոսքի լրացուցիչ դրսևորումներ». Բորիս Նավասարդյան

«Մոտակա օրերին կունենանք ՀՀԿ խմբակցությունից արտահոսքի լրացուցիչ դրսևորումներ». Բորիս Նավասարդյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, 168.am: «Առանց կառավարություն-խորհրդարան արդյունավետ հարաբերությունների և փոխգործակցության՝ ՀՀ-ում որևէ լուրջ բարեփոխում իրականացնել հնարավոր չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ խոսելով արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին։

Նրա խոսքով՝ այն պայմաններում, երբ կա որոշակի դիմադրություն խորհրդարանական մեծամասնության կողմից, բոլոր բարեփոխումներն ու ծրագրերը դժվար կլինի իրականացնել։

«Մենք տեսնում ենք այն միտումը, որ ՀՀԿ-ն ապագա խորհրդարանում մեծամասնություն չի լինելու։ Կարծում եմ՝ մոտակա օրերին կունենանք ՀՀԿ խմբակցությունից արտահոսքի լրացուցիչ դրսևորումներ։ Մենք ոչ միայն դիմադրության վերացումն ենք ակնկալում խորհրդարանից, այլև՝ շահագրգիռ աշխատանք կառավարության հետ։ Դա կարող է լինել միայն այն դեպքում, որ մեծամասնություն կազմող քաղաքական ուժերը լինեն նույն դաշտից, ինչ ձևավորված կառավարությունն է»,- նկատեց բանախոսը։

Բ. Նավասարդյանը խնդիր է տեսնում նաև կառավարության կազմի հետ. «Քաղաքական փոխզիջման եղանակով մենք ունենք 7 նշանակված կառավարության անդամներ։ Որքան էլ իշխանափոխության հարցում այդ երեք քաղաքական ուժերը համամիտ էին իրար հետ, բայց ծրագրեր իրականացնելու առումով՝ չեմ կարծում, որ իրենց գործունեության ներդաշնակությունն ապահովված կլինի։ Ե՛վ շահերն են տարբեր, և՛ պատկերացումները։ Այդ կառավարության 7 անդամների մեկ թիմով աշխատելու հնարավորությունները ես շատ սահմանափակ եմ համարում, իսկ կառավարությունն այսպիսի ինտենսիվ փոփոխությունների արդյունքում պետք է որպես մեկ թիմ աշխատի։ Կողմնակից կլինեմ, որ առաջիկայում քաղաքական համախոհների թիմ ձևավորված լիներ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում