Նիդեռլանդների վարչապետը սուրճ Է թափել խորհրդարանի մուտքի մոտ եւ ինքն Էլ մաքրել Է այն

Նիդեռլանդների վարչապետը սուրճ Է թափել խորհրդարանի մուտքի մոտ եւ ինքն Էլ մաքրել Է այն

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԻՆԻՍԻ, Times.am: Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն թղթե բաժակից սուրճ Է թափել խորհրդարանի մուտքի մոտ, ինչից հետո հավաքարարներից խնդրել Է իրեն շվաբր տալ եւ ինքն Է մաքրել կեղտաբիծը: Միջադեպը գրանցել են NOS հոլանդական հեռուստաալիքի խցիկները:

Ներկաները քաղաքական գործչի գործողությունն ընդունել են օվացիաներով, իսկ հավաքարարները խրախուսել են այն:

Խորհրդարանական թղթակից Իրեն Օսթվեյնը նշել Է, որ Ռյուտեն հիանալի գիտեր, որ խցիկն աշխատում Է, բայց «միեւնույն Է՝ մնացել Է, մաքրել թափածը եւ շատ Է հպարտնում դրանով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում