Բախվել են Ոստիկանության զորքերի և ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողների ավտոմեքենաները

Բախվել են Ոստիկանության զորքերի և ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողների ավտոմեքենաները

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, Shamshyan.com: Երեկ՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Գառնի գյուղի Երևանյան փողոցի սկզբնամասում բախվել են Գառնի գյուղի բնակիչ՝ 22-ամյա Թելման Եղիազարյանի վարած Golf մակնիշի 35 QX 206 համարանիշի և Գողթ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Պատվական Հովասափյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 ՏT 891 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Թ. Եղիազարյանն ու «07»-ի ուղևորուհի՝ Գողթ գյուղի բնակիչ, 31-ամյա Վերջանուշ Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գառնիի ամբուլատոր կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրանց տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում