Կուսակցության համար Մանե Թանդիլյանի որոշումը ևս անակնկալ էր․ Էդմոն Մարուքյան

Կուսակցության համար Մանե Թանդիլյանի որոշումը ևս անակնկալ էր․ Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը անդրադարձավ Մանե Թանդիլյանի հրաժարականի և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից դուրս գալու որոշմանը ։

«Կուսակցության համար Մանե Թանդիլյանի որոշումը ևս անակնկալ էր։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերում տիկին Թանդիլյանի որոշմանը։ Մանեն առաջին հերթին իմ ընկերն է, իմ զինակիցն է, և նա կայացրել է որոշում», – ասաց Էդմոն Մարուքյանը։

«Թանդիլյանը «Դեմ եմ» շարժման մասնակիցներից էր և նրա համար սկզբունքային էր պարտադիր բաղադրիչի հարցը»,-հավելեց պատգամավորը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում