«Հրապարակ». Ովքեր էին Ռուսաստանի օրվա կապակցությամբ ջերմ բարեմաղթանքներ հղում

«Հրապարակ». Ովքեր էին Ռուսաստանի օրվա կապակցությամբ ջերմ բարեմաղթանքներ հղում

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ նոր Հայաստանի բոլոր մակարդակի իշխանությունները Ռուսաստանի նկատմամբ շատ ուշադիր են․ նախ հունիսի 12-ին՝ «առավոտ կանուխ», ՌԴ դեսպանատուն շնորհավորելու էր գնացել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ հետ։ Օրվա երկրորդ կեսին դեսպանատուն այցելեց Փաշինյանի պատվիրակությունը։ Երեկոյան արդեն՝ բուն ընդունելության ժամանակ, իշխանական ողջ էլիտան դեսպանատանն էր։

«Դեմքի երջանիկ արտահայտությամբ, իրար հերթ չտալով՝ մոտենում էին ՌԴ դեսպանին, շնորհավորում Ռուսաստանի օրվա առիթով, ջերմ բարեմաղթանքներ հղում բոլոր նրանք, ովքեր ժամանակին «ֆաք Պուտին» ակցիայի մասնակիցներն էին»,- ասաց միջոցառմանը մասնակցած մեր աղբյուրը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում