Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են շատ ավելի լավ տեմպերով, քան ընդունված է կանխատեսել մամուլում. Նիկոլ Փաշինյան

Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են շատ ավելի լավ տեմպերով, քան ընդունված է կանխատեսել մամուլում. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի արդյունքներով տարբեր գերատեսչությունների կլինեն կոնկրետ հանձնարարականներ: Այդ մասին հունիսի 15-ին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գիշերը մենք վերադարձանք Մոսկվայից, որտեղ գտնվում էի աշխատանքային այցով: Ուզում եմ ասել, որ արդյունավետ այց ունեցանք և կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ և լավ տեմպերով, շատ ավելի լավ տեմպերով, քան ընդունված է կանխատեսել հայկական և ոչ միայն հայկական մամուլում: Մեր հարաբերություններում խնդիրներ չկան, անհրաժեշտ է աշխատել, որպեսզի տնտեսական պոտենցիալը լիարժեք իրացվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ բազմաթիվ նախարարների հետ զրույցներ կունենա, կլինեն կոնկրետ հանձնարարականներ:

Գործադիր իշխանության ղեկավարն ընդգծեց, որ կառավարությունը և առընթեր մարմինները պետք է լրջորեն աշխատեն, որպեսզի մրգի և բանջարեղենի արտահանման ողջ պոտենցիալը լիարժեք օգտագործվի: Ըստ Փաշինյանի, ՌԴ-ն դրա կարիքն ունի և այնտեղ հույս ունեն, որ Հայաստանը լիարժեք մատակարարումները կիրականացնի»,- ասաց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում