ՀՀ նախագահը ԶՈՒ շտաբի պետի տեղակալներ և առաջին բանակային կորպուսի հրամանատար է նշանակել

ՀՀ նախագահը ԶՈՒ շտաբի պետի տեղակալներ և առաջին բանակային կորպուսի հրամանատար է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներ են նշանակվել: ՀՀ նախագահը նաև պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար է նշանակել: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Տիրան Խաչատրյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Անդրանիկ Մակարյանը նշանակվել է զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

ՀՀ նախագահի հրամանագրով Ժիրայր Պողոսյանը նշանակվել է պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար: Մեկ այլ հրամանագրով ՀՀ նախագահն Արարատ Մելքումյանին ազատել է պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում