AM | RU
USD
EUR
RUB

Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ-ին ներկայացրեց կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

 
 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ֆինանսների նախարարն ընդգծեց, որ օրենքը, որում առաջարկվում է փոփոխություններ կատարել, բազմաբովանդակ քննարկումների է ենթարկվել մինչև այս պահը՝ շեշտելով, որ սա միայն հայաստանյան խնդիր չէ, այլ ամբողջ աշխարհում քննարկման առարկա է այն տեսանկյունից, թե արդյոք ճիշտ ուղղություն է ընտրված: «Այս հարցի նկատմամբ անտարբեր չի եղել նաև հայաստանյան հանրությունը: Այս տեսանկյունից հստակ է, որ դեռևս քննարկումների կարիք կա ընդհանրապես համակարգի ներդրման իմաստով՝ հաշվի առնելով, որ կարծիքները շարունակում են մնալ ոչ միանշանակ և իրարից տարբերվող»,- նշեց Ջանջուղազյանը:

Նա ընդգծեց, որ այս պահին կուտակային կենսաթոշակային համակարգի ավելի քան 200 հազար մասնակից կա Հայաստանում: «Մյուս կողմից՝ գործող օրենքով ունենք կարգավորում, որ այս տարվա հուլիսի 1-ից պոտենցիալ մասնակիցները ևս դառնում են համակարգի մասնակից: Առաջարկվող կարգավորման անհրաժեշտություն է, որովհետև նախկինում քննարկվում էր, որ մինչև հուլիսի 1-ը մենք կհասցնենք ավարտել եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման գործընթաց, սակայն այն դեռևս ավարտված չէ: Իսկ այս հարցը եկամտային հարկի հետ կապելու տրամաբանությունն այն է, որ վարձու աշխատողների տնօրինվող եկամուտների վրա այս օրենսդրական պահանջի կիրառումը ազդեցություն պետք է չունենա»,- ասաց նա:

Նախարարը շեշտեց, որ դրա համար առաջարկում են կարգավորում, ըստ որի նախկինում գործող համամասնությունը՝ 5 տոկոս քաղաքացու, 5 տոկոս պետության կողմից, փոխարինվելու է 2.5 տոկոս և 7.5 տոկոս համամասնության. այսինքն՝ քաղաքացին վճարելու է աշխատավարձի 2.5 տոկոսը, իսկ 7.5 տոկոսը՝ պետությունը: «Այս կարգավորումն է ներկայացված, որի նպատակը պիտի որ ընկալելի ու պարզ լինի, որովհետև այս պահին համակարգի մասնակից քաղաքացիներին փոփոխությունը հնարավորություն կտա ունենալ տնօրինվող եկամուտների որոշակի աճ, իսկ նրանց համար, ովքեր համակարգի մասնակից կլինեն հուլիսի 1-ից, տնօրինվող եկամուտների նվազումը կլինի ոչ նշանակալի»,- մանրամասնեց Ջանջուղազյանը:

ՀՀ ֆինանսների նախարարը նաև բացատրեց, թե ինչի համար է կուտակային կենսաթոշակային համակարգն անհրաժեշտ Հայաստանի համար: «Մենք բազմաթիվ դեպքերով ունենում ենք հանդիմանություն, թե ինչո՞ւ մենք ունենք այնպիսի վիճակ, երբ մեզ մոտ կենսաթոշակն ավելի ցածր է, քան սպառողական զամբյուղի չափը: Սա տրամաբանական հարցադրում է, քանի որ դա այն անհրաժեշտությունն է, որը պետությունը պետք է ապահովի, որպեսզի քաղաքացին արժանապատիվ կյանք ունենա: Սակայն դրան հասնելու ճանապարհները շատ չեն, և այդ տեսակետից կուտակային կենսաթոշակային համակարգը կարելի է գնահատել որպես միակ ճանապարհ՝ հասնել նրան, որ մարդիկ իրենց աշխատանքին վայել կենսաթոշակ ստանան կենսաթոշակային տարիքում»,- եզրափակեց Ջանջուղազյանը:

Լրահոս
Բնապահպանն ահազանգում է Սևանա լճի մամռակալման վտանգի մասին «Շահարտ» ՍՊԸ տնօրինությունը յուրացրել է ավելի քան 43 մլն դրամ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետը կձերբակալվի Մարտական կորուստ ադրբեջանական բանակում Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական կողմում գտնվող վերահսկելի տարածքների լուսանկարներ է հրապարակել Դավիթ Տոնոյանը խրախուսել է ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին Հուլիսի 25-ից շոգը կվերադառնա. Երևանում օդի ջերմաստիճանը + 40-ի կհասնի Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի Ոստիկանները բերման են ենթարկել Քոնչո մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին Արարատ Զուրաբյանը՝ քաղաքապետի թեկնածու Ադրբեջանը ԼՂ շփման գոտում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց Բավրայում Մոլդովայի ՆԳՆ կողմից հետախուզվող ուկրաինացի է հայտնաբերվել Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կնվազի Երևանում դպրոցի նախկին տնօրենը 7.6 մլն դրամի յուրացում է կատարել. նա մասամբ հատուցել է պատճառված վնասը Ունենք բացառիկ հնարավորություն՝ բարձրացնելու հայ ազգի հեղինակությունը. Արարատ Միրզոյանն՝ ամերիկահայերին Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ «Խաղաղության վազք» -ն Արա Խաչադուրյանին Մարսելից Երևան է հասցրել Բաքուն կրկին հոսանքազրկվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Վայոց Ձորում այրվել է 105 հա խոտածածկույթ. հրդեհաշիջմանը մասնակցել են 49 հրշեջ-փրկարար, 30 բնակիչ և 60 զինծառայող ԵՄ-ն պատրաստ է աջակցել Կառավարության բարեփոխումների օրակարգին. Կատարինա Մատերնովա Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով 125 մարդ Է զոհվել Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Դավիթ Տոնոյանը կոչ է արել 102 ռազմաբազային ուշադրություն դարձնել բնակչության հետ հարաբերությունների ձևավորմանը Կառավարությունն իրավունք չունի երկիրը հետ գլորելու. Տիգրան Ավինյան Կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո վարչապետն իր բնակարանը տրամադրել է անօթևան ընտանիքի «Արարատյան ավտոկայանի» նախկին և ներկա տնօրենները պետությանը պատճառած վնասը վերականգնելու համար 30 մլն դրամ են փոխանցել Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխվել է, և նա ազատ կարձակվի 1 մլրդ գրավի դիմաց Հայաստանն ակտիվորեն բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ Լարված մթնոլորտ Մրգաշեն համայնքում Պատրաստակամություն ենք հայտնում յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն ընձեռել որոշակի ժամանակ անցկացնել զինծառայողների միջավայրում Ես ամեն օր կոռուպցիոն բացահայտումների հետ կապված շոկի եմ ենթարկվում ու հրաժարվում եմ հավատալ. Նիկոլ Փաշինյան Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար. Նիկոլ Փաշինյան Փաշինյանը մի տեսակ ազատում է Ալիևին պատերազմի վերսկսման պատասխանատվությունից. Աշոտյան Ինձ հայտնի է Վանեցյանի՝ հայկական ֆուտբոլի զարգացման տեսլականը. «Լոռի»-ի նախագահ Երևանի Մուշավան թաղամասում խոշոր հրդեհ է բռնկվել Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան Քաղաքական ուժերն իրար զիջում են, որպեսզի ընտրական օրենսդրության բարեփոխումների միասնական նախագիծ կազմեն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan