AM | RU
USD
EUR
RUB

Դավիթ Սանասարյանը խոստանում է ապրել բացառապես աշխատավարձով

 
 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը վստահեցնում է՝ ինքն ապրելու է բացառապես աշխատավարձով: Կառավարության նիստից հետո նման պատասխան պաշտոնյան տվեց լրագրողի այն հարցին, որ իր այդ պաշտոնը լի է կոռուպցիոն ռիսկերով, արդյոք նա աշխատավարձով է ապրելու:

«Ես բնականաբար աշխատավարձով եմ ապրելու: Ես այսօր հայտարարագիրս ներկայացնելու եմ, բոլոր տողերում զրո է գրված, չունեմ սեփականություն, վերջին շրջանում, քանի որ եղել եմ փողոցներում, աշխատանք չեմ ունեցել, հաշիվներիս վրա զրո է: Երբ կվերջացնեմ պաշտոնավարումը, կրկին կլինի հայտարարագիրը, ու դուք կտեսնեք, որ աշխատավարձերի շարժերն են միայն»,-նշեց Դավիթ Սանասարյանը:

Հարցին՝ իսկ ինչպես է ապրել առանց աշխատանքի, նա ասաց. «մի կերպ»:

Ինչ վերաբերում է «Նախագահի վերահսկողական ծառայություն» կառույցի աշխատակիցների հետագա ճակատագրին, պաշտոնյան նկատեց, որ բոլոր բարեխիղճ աշխատակիցները կշարունակեն իրենց գործունեությունը նոր գերատեսչության՝ Պետական վերահսկողության ծառայության շրջանակներում:

«Մենք հակված ենք պրոֆեսիոնալներին նորից հրավիրել աշխատանքի: Վստահ եղեք, չի կարող լինել համակարգ, որտեղ կոռուպցիա լինի, բայց այնտեղ պրոֆեսիոնալներ չլինեն: Պրոֆեսիոնալների աշխատանքի շնորհիվ է, որ ոմանք հարստացել են: Պետք է բարեխիղճ աշխատակիցներին տալ հնարավորություն՝ առանց ճնշումների աշխատելու: Այդ կադրերը կան բոլոր պետական հիմնարկներում»,-վստահեցրեց մեր զրուցակիցը։

Նա նաև նշեց, որ իրենց կառույցը ստանում է մեծ թվով բողոքներ, որոնցից շատերը կապված են դատական համակարգի գործունեության հետ: «Մարդիկ հիմնականում դժգոհում են դատական համակարգից, որի հետ կապված ոչինչ չեմ կարող անել, լիազորություններ չկան։ Կան դատական ակտեր, ես ամենաշատը կարող եմ բարձրագույն դատական խորհուրդ վերահասցեավորել բողոքները, տեսնել ինչ ընթացք են ստանում»,-հավելեց Դավիթ Սանասարյանը:

Լրահոս
Նիգերիայում նախագահական ընտրությունների օրը պայթյուններ են գրանցվել Արմեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Փաշինյանը պետք է հիշի, որ գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը. Շարմազանով Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է Ս. Իսահակ Պարթև Հայրապետի տոնն «Ժամանակ». «Իմ քայլում» շատերը կողմ են նման օրենքի ընդունման «Ժողովուրդ». Վանեցյանը Կոստանյանի հետ աշխատելու մասին «Հրապարակ». «Ես կարողանում եմ միաժամանակ մի քանի բան անել՝ և՛ լսել, և՛ գրել, և՛ կարդալ, և՛ ընդհանրապես» «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցությունը որոշել էր աշխատասենյակների բաշխումն օրիգինալ ձևով իրականացնել «Ժամանակ». Շարունակվում է խոզի և տավարի մսի էժանացումը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 23 Մեր տարածաշրջանը կոկորդիլոսին հարմար չէ, մեր ժողովուրդը գառի միս է շատ սիրում. Ուրցաձորի գյուղապետ Բենզինը թանկացել է 10 դրամով. ՏՄՊՊՀ-ն հաստատում է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող կին գործիչը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծին Ադրբեջանում շարունակվում է ռազմականացումը, սահմանամերձ շրջաններում ինժեներական աշխատանքներ են կատարվում. Դավիթ Բաբայան Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է Պետք է այնպես անել, որ մենք բևեռացումներ չառաջացնենք. Արամ Ա Հայաստանում օրենքով կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը Էրդողանը Սիրիայի թեմայով հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ ՀԱՊԿ երկրները որեւԷ տագնապ չունեն նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետաձգման պատճառով. Պեսկով Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով զարկ է տվել ինժեներական աշխատանքներին. Թևան Պողոսյան ԵԱՀԿ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի Էկվադորի արևելքում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը երդվել է Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից «Կոմերսանտ». Հայաստանի դիրքորոշման պատճառով ՀԱՊԿ-ը դեռ մեկ տարի կմնա առանց գլխավոր քարտուղարի Թուրք-քրդական բախումների հետևանքով վնասված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերականգնվի Խմբի աշխատանքներին իմ մասնակցությունն այդքան էլ նպատակահարամար չեմ գտնում. Տեր Ասողիկ Ոչի'նչ և ո'չ ոք չի կարող մեզ հետ պահել։ Կրկնում եմ,ո'չ ոք և ոչի'նչ։ Զեյնալյանը չի հերքում, որ փորձել է այցելել Ռոբերտ Քոչարյանին Արդարադատության նախարարի խոսքով՝ դատական ակտերի վերանայումը պետք է ողջախոհ ձևով կատարվի Երբեք մի արթնացրա հույսեր, որոնք բավարարել չես կարող. Արմեն Աշոտյան Թուրքիան զորավարժություն է անցկացնում ՆԱՏՕ-ՀԱՊԿ սահմանին և դրան պետք է լուրջ մոտենալ. Ռուբեն Մելքոնյան ԵԽ նոր զեկույցը խիստ քննադատում է Էրդողանի քաղաքականությունը. անդրադարձ կա Ցեղասպանության ճանաչմանն ու Հայաստանին Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի Սիրիայի արևելքում պայթյունը խլել է 15 մարդու կյանք ՀԱՊԿ-ում համակերպվել են, որ Հայաստանի դիրքորոշման պատճառով կազմակերպությունում ևս մեկ տարի չի լինի լիարժեք գլխավոր քարտուղար Մոտիկներին ամեն ինչ, մյուսներին՝ օրենքով. առողջապահության 2019թ. պետպատվերի բաշխման ոլորաններում Սիրիան մեղադրում է Էրդողանին «Մուսուլման եղբայրներին» իշխանությանը մոտեցնելու փորձերի մեջ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan