AM | RU
USD
EUR
RUB

Պարզվել են «Կոմայգի» կոչվող տարածքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները

 
 

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական գործով բացահայտվել են «Կոմայգի» կոչվող տարածքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2017 թվականի սեպտեմբերի 12-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բեյրութի փողոցի միջնամասում մի խումբ անձինք վիճաբանել և բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ, քարերով հարվածել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային՝ պատճառելով նյութական վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննությունը իրականացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Երևան Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Ձեռնարկված լայնածավալ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ դեպքի օրը մի քանի երիտասարդ՝ շպարված, կանացի հագուստներով և կեղծամներով, գտնվել են Երևան քաղաքի «Կոմայգի» կոչվող տարածքում։ Նշված վայրով երթևեկել է նաև Երևանի մեկ այլ բնակիչ՝ «BMW 745 i» մակնիշի ավտոմեքենայով, որի մեջ գտնվել են նաև նրա կինը և վերջինիս քույրը։ Կոմայգում գտնվող անձինք, ավտոմեքենայի կին ուղևորի ձեռքին տեսնելով բջջային հեռախոս և կարծելով, թե իրենց է լուսանկարահանում, վիճաբանության են բռնվել, հայհոյել, քարերով և գարեջրի շշերով հարվածել ավտոմեքենային՝ վնասելով այն, ինչպես նաև բռնություն գործադրել մեքենայի վարորդի և ուղևորուհու նկատմամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 4 անձի մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանություն կատարելու համար: Դեռևս 2018թ. հունվարի 12-ին երեք մեղադրյալի մասով հայտարարվել էր նախաքննության ավարտի մասին. նրանց մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Չորրորդ մասնակցի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքում վերջինս հայտնաբերվել է, նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նրա մասով նույնպես հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

 

Լրահոս
Վլադ Ասատրյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձունների խորհրդի նախագահ Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում Փաշինյանն ու Բոլթոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու իրավիճակը տարածաշրջանում ԵՄ դեսպանի հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանը կարևորել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների դյուրացման երկխոսության մեկնարկը Ստեփանակերտը ողջունում է Փաշինյան-Ալիև հանդիպումները՝ բանակցային գործընթացի շարունակման առումով Արմեն Աշոտյան. «Փաշինյանը խուսափեց հիմնական հարցերից և խորացրեց առկա անհանգստությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի շուրջ» Ֆինլանդիայի նախագահ․ ԼՂ հարցի լուծման համար ավելի շատ օպտիմիզմ կա Կոտայքի մարզում կհիմնվի վերելակների արտադրություն և կմեկնարկեն ներմարզային երթուղային ցանցը հիմնովին բարելավելու աշխատանքներ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ալիևի հետ հանդիպումից Դավոսում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մի խումբ գործարարներ Հայաստանում նոր ներդրումներ կատարելու ցանկություն են հայտնել Արցախա-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների քանակը կտրուկ նվազել է. Դավիթ Բաբայան Բողոքի ակցիա` քաղաքապետարանի դիմաց. պահանջում են տրանսպորտի խնդիրների շուտափույթ լուծում Պեսկով. Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա Հայաստանում տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը Stratfor. Ի՞նչ է նշանակում հայ-ռուսական հարաբերությունների սառնությունը Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի համար պատրաստում են փաթեթային համաձայնագիր Թուրքիան չարաշահում է Ինտերպոլը՝ վարչակարգի հակառակորդներին արտահանձնելու համար ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ, որոշ տեղերում առկա է մերկասառույց «Ժամանակ». ԵՄ-ի կողմից Նաիրա Զոհրաբյանը առաջարկ է ստացել «Հրապարակ». ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի կնոջ դեղատունը ՀԴՄ չխփելու համար տուգանվել է «Ժողովուրդ». Արմեն Մարտիրոսյանը մեկնել է Կանադա մշտական բնակության «Հրապարակ». ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական է նշանակվելու Զոհրապ Եգանյանը «Ժողովուրդ». ՅՈՒՆԵՍԿՕ-ում քոչարին գրանցվել է որպես Նախիջևանի ազգային խմբակային պար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 23 Ալիևի հետ հանդիպելու Փաշինյանի անհագ ցանկությունը Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման հետագա քննարկումների մասին Փաշինյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բրազիլիայի նախագահի, Լյուքսեմբուրգի և Եգիպտոսի վարչապետների հետ Ուկրաինայի նախագահի ընտրություններում Սաակաշվիլին իր աջակցությունն է հայտնել Տիմոշենկոյին Մուրմանսկում Տու-22Մ3 ռմբակոծիչ է աղետի ենթարկվել Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպելու է Իլհամ Ալիևի հետ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն դատապարտված չեն լինելու թշնամիներ Տաջիկստանում հզոր երկրաշարժ է գրանցվել Նվազել են սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապօգնության կանչերը և հոսպիտալացման դեպքերը Ալիևն «օգտակար» է անվանել Փաշինյանի հետ տեղի ունեցած զրույցները Մանվել Գրիգոյանը տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ. նա կալանավորվեց Արարատի մարզպետի հորեղբոր տղան հայհոյում և սպառնում է քաղաքացիներին. լուսանկարներ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ Ադրբեջանում, Թուրքիայում գիտեն մեր կազմակերպությունն ինչ է անում, ՀՀ ԿԳ նախարարությունում մեզանից լուր չունեն․ հուշարձանագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Արարատ Միրզոյանի խորհրդականն ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակվեց
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan