AM | RU
USD
EUR
RUB

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի գրասենյակում

 
 

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, Armtimes.com: Armtimes.com կայքի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը արդեն մի քանի ժամ է խուզարկություն է սկսել Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկում:

Նույն տեղեկություններով, այդ գրասենյակը պատկանում է քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյին:

ՀՀ ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը կայքի հարցին ի պատասխան միայն ասաց հետեւյալը. «Որոշակի գործողություններ իրականացվում են, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Չի բացառվում, որ այս գործողությունը կապված լինի ԱԱԾ-ում քննվող Դոն Պիպոյի դեմ սպանության նախապատրաստման գործի հետ: Մամուլում բազմիցս տեղեկություններ են շրջանառվել, որ Դոն Պիպոյի դեմ մահափորձի պատվիրատուն Արտյոմ Կանեւսկոյն է:

Արթուր Ասատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը) եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը) նախատեսված հանցագործություն կատարելու մեջ: Առեւանգման գործի շրջանակներում եւս 4 անձ է ձերբակալվել, որոնք, ԱԱԾ-ի հաղորդմամբ` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են:

Այս գործի վերաբերյալ ԱԱԾ-ն տարածել է նաեւ տեսանյութ, որում գործով անցնող Արտակ Այվազյանը, Վազգեն Ղազախեցյանն ու Արկադի Քոչինյանն են: Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ տեսանյութից ակնհայտ է դառնում, որ առեւանգողները, սպառնալիքներ հնչեցնելով, պահանջել են հայտնել սպանության պատվիրատուի անունը, ըստ որում՝ կադրում չերեւացող հարցադրումներ անող անձի անունը Պիպո է: Տեսանյութում որպես պատվիրատուի անուն նշվում է ոմն Արտյոմ, երևում է, որ առեւանգվածները պատասխանում են ըստ ԱԱԾ-ի՝ անձամբ Դոն Պիպոյի հարցերին:

Դոն Պիպոն հարցնում է. «Էս կողքինդ ո՞վ ա»: Առեւանգված Արտակ Այվազյանը պատասխանում է՝ Վազգենը: Մյուս հարցին՝ ինչքա՞ն փող պտի տայիք սրան, որ ինձ խփեր, առեւանգվածը պատասխանում է «Արտյոմն ասել ա՝ տաս հազար»:

Արտյոմ Կանեւսկոյը օրեր առաջ հայտնվել էր ոստիկանության ուշադրության կենտրոնում. մասնավորապես՝ խուզարկվել էր նրա բնակարանը, որից հետո էլ նա բերման էր ենթարկվել:

Լրահոս
Զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Էրդողանը հանդես է եկել Թուրքիայի ներքին հաշվարկներում օտարերկրյա արժույթից հրաժարվելու օգտին Քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը ԱԺ Քննիչ հանձնաժողովը հնարավոր է քննարկի նաև «Ռոբերտ Քոչարյանի գործի» դատավարական գործողությունների դատախազական պատշաճ հսկողության հարցը Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել Դանիական Danske Bank-ի նախագահը հրաժարական է տվել ադրբեջանական և ռուսական ծագման գումարների լվացման պատճառով Կիմ Չեն Ընը խոստացել է պատմության մեջ առաջին անգամ այցելել Սեուլ ԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը քննելու համար հրավիրվելու են միջազգային կառույցների մասնագետներ Սևանի բժշկական կենտրոնում կտեղադրվի համակարգչային շերտագրման սարք Ադրբեջանական ԶԼՄ-ները «հայկական կողմից» սպանված զինծառայողի վերաբերյալ մանրամասներ են հրապարակել ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ համաժողովում Ադրբեջանը սուր քննադատության է ենթարկվել Հոկտեմբերին «Ուրալյան ավիաուղիները» կսկսեն իրականացնել Անապա-Երևան ուղիղ չվերթը ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված մի շարք օրենքներ «Ժամանակ». Մասիսի քաղաքապետը վերադարձել է աշխատանքի «Հրապարակ». Ծառուկյան Սարգսյան հանդիպումը կայացել է «աչքից հեռու»՝ Ծաղկաձորում «Փաստ». Հասարակական կազմակերպությունները անհանգստություններ ունեն «Հրապարակ». ԱԺ քննիչ հանձնաժողովի 11 անդամից 5-ը ներկայացրել է ՀՀԿ-ն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 19 ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին հավատարմագրերի պատճենն է հանձնել Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկան Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկը ԱՀ նախագահն ու ՀՀ վարչապետն այցելել են Արցախի հյուսիսային սահմանագիծ Պուտինը Միջերկրական ծովի վրա Իլ-20-ի կործանվելը համարում է ողբերգական հանգամանքների շղթա Ռուսաստանն անպատասխան չի թողնի Իսրայելի գործողությունները. Շոյգու Եվրահանձնաժողովը ներկայացրել է ԱՀԿ-ի բարեփոխման պլանը Արարատ Զուրաբյանը կարևորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հստակ տարաբաժանումը Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում տեղի են ունեցել փոփոխություններ Հայաստանը և Չինաստանը ստորագրել են օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր «Հայք» կուսակցությունը ցանկանում է Երևանը դարձնել արժեքների վերստեղծման կենտրոն «Լույս» դաշինքն իր ծրագրում նախատեսում է աղբը որպես երկրորդային հումք օգտագործել ԲՀԿ-ն Երևանի առաջնահերթ խնդիրները կլուծի քաղաքի բյուջեն եռապատկելով ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ հանձնաժողովում բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ համայնքների գնդակոծման մասին Ռուսական Իլ-20-ը խոցվել է Սիրիայի ՀՕՊ-ի կողմից Անկախության օրվան նվիրված միջոցառումների ընթացքում մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ են լինելու Փհենյանում մեկնարկել են ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի ղեկավարների բանակցությունները Երևանի գլխավոր ճարտարապետն ազատվել է աշխատանքից «Ժողովուրդ». ԵԱՀԿ–ն սկսել է սահմանին տիրող իրավիճակի հետ կապված քննարկում իրականացնել «Հրապարակ». Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Օզմենի հարցով դիմել են Արագած Ախոյանին «168 Ժամ». Ալիևը նոր «գրոհ» է նախաձեռնում, ինչպես կարձագանքի ՀԱՊԿ-ը. Փորձագետ «Իրատես». Պաշտոնանկ կարվի ԿԳ նախարարը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan