Առանց ծխի սիգարատեներն այնքան էլ անվնաս չեն, ինչպես հավաստիացնում է «Ֆիլիպ Մորիսը». Guardian

Առանց ծխի սիգարատեներն այնքան էլ անվնաս չեն, ինչպես հավաստիացնում է «Ֆիլիպ Մորիսը». Guardian

Վերջերս կատարված ուսումնասիրության համաձայն՝ առանց ծխի սիգարետային գործիքներն այնքան էլ անվտանգ չեն, ինչպես պնդում են դրանք արտադրողները, գրում է «Guardian»-ը։։

IQOSը, թարգմանաբար նշանակում է ես թողնում եմ ավադական ծխելաոճը, արտադրվում է Ֆիլիպ Մորիս ընկերության կողմից, որն առավել հայտնի է որպես Մալբորո ծխախոտների արտադրող։ Ծխախոտի արտադրության համաշխարհային ընկերության ներկայացուցիչները համոզված են, որ ապագան առանց ծխի սիգարետներինն է և սկսել են արտադրել IQOS-ներ, էլեկտրոնային սիգարետներ `դրանք համարելով ավելի անվտանգ։

IQOS սարքերը հասանելի են Մեծ Բրիտանիայում, իսկ Ճապոնիայի շուկայից հանվել են: IQOS-ը մարտկոցով աշխատող սարք է, որն ունի ծխախոտի խրոց: Արտադրողները պնդում են, որ արտադրվող գոլորշին, ավելի անվտանգ է, քան սիգարետի ծուխը։ Ֆիլիպ Մորիսը հրապարակել է ուսումնասիրություն, որը հիմնված է սեփական փորձերի վրա։ Սակայն Կալիֆորնիայի համալսարանի հետազոտությունը հակառակն է պնդում։ Տոբակո Քոնթրոլ ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները նշում են, որ էլեկտրոնային սիգարետ ծխողները ավելի հաճախ են ներքաշ կատարում՝ շատ նիկոտին ներքաշելու համար, քանի որ սիգարետի գործիքի աշխատանքը տևում է ընդամենը 6 րոպե, որից հետո այն անջատվում է։ Դա նշանակում է, որ նրանք կարող են մեծ քանակությամբ գոլորշի ներքաշել։

«iQOS-ը ծխախոտային արտադրանք չէ։ Այդ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ iQOS-ի համակարգը կարող է այնքան էլ վտանգավոր չլինել, ինչպես հայտարարվել է։ Բայց միաժամանակ ընդգծում են, որ սարքը անվտանգության առումով հետագա փորձարկման պետք է ենթարկվի, քանի որ այդ սարքի օգտագործումը մեծ չափերով տարածում է գտնում հանրության շրջանում», -վկայակոչելով հետազոտողներին, նշում է աղբյուրը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում