Բողոքի ակցիա՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման. Տեսանյութ

Բողոքի ակցիա՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման. Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Երևանում մեկնարկել է երթ՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: Ակցիայի մասնակիցներն իրենց տարածած հաղորդագրության մեջ նշել էին, որ այս ակցիայով ցույց են տալիս իրենց վճռականությունը՝ «Լիդիանի»՝ արբիտրաժային դատարան դիմելու հանգամանքի նկատմամբ:

Երթը կսկսվի կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ (Բնապահպանության նախարարություն), որտեղից էլ կշարժվի նախ Կառավարության կենտրոնական մասնաշենք, այնուհետև՝ «Լիդիան Արմենիայի» երևանյան գրասենյակի շենք:

Ակցիան նախատեսված է հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրությանը օրը՝ օրվա խորհրդով, այդ թվում՝ մաքուր և պաշտպանված միջավայրում ապրելու իրավունքի ամրագրումով:

«Թույլ չենք տա, որ Հայաստանում որևէ հանքարդյունաբերող խոսի սպառնալիքի լեզվով:
Բնապահպանական այս երթը ոչ միայն միտում չունի ստվերելու Հայաստանում վերջապես ձևավորված սիրո և համերաշխության մթնոլորտը, այլև մեր քայլն է՝ ի աջակցություն ՀՀ «Դուխով» կառավարությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում