Մի խումբ անձինք ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան շենք

Մի խումբ անձինք ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան շենք

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Մի խումբ անձինք ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան շենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Քիչ առաջ հայտնի նախաձեռնության անդամները ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։ Նրանք որևէ կերպ տրամադիր չեն ունկնդիր լինելու եկեղեցականների հորդորներին՝ դադարեցնելու նման անընդունելի և դատապարտելի վարվելակերպը»,-գրել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում