AM | RU
USD
EUR
RUB

Զգուշացեք օձերից ստվերոտ վայրերում. Հանրապետությունում օձերի հայտնաբերման դեպքերն այս տարի նվազել են

 
 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետությունում օձերի ակտիվացման շրջանը համարվում է մայիս ամիսը: Օձերը ձմեռային քուն են մտնում, ապա ջերմաստիճանային պայմաններից կախված, ինչպես նաև ելնելով կենսաբանական առանձնահատկություններից արթնանում են հիմնականում մայիսին:

ՀՀ բնապահպանության նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանն «Արմենպրես»-ին ասաց, որ Հայաստանի Հանրապետությունում 23 տեսակի օձ կա: Միայն Երևանում հանդիպում են դրանցից 16-ը:

Աղասյանի խոսքով՝ բարձր ջերմաստիճանային պայմաններում օձերն անցնում են «ամառային քուն» և օրերով կարող են դուրս չգալ, կամ դուրս գալ գիշերվա ժամերին, առավոտյան շուտ, երբ ջերմաստիճանը տատանվում է 22-27 աստիճան: «Հենց ջերմաստիճանը 27 աստիճանից վերև է բարձրանում, իրենք թաքստոցներն են մտնում: Շոգ եղանակային պայմաններում օձերը կարող են հանդիպել աղբյուրների մոտ, նկուղներում, այսինքն` ստվերոտ վայրերում»,-հավելեց նա:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են՝ Հանրապետությունում օձերի նկատելի լինելու և հայտնաբերման դեպքերն այս տարի նվազել են: Եթե 2017 թվականի առաջին կիսամյակում նախարարություն 297 օձի հայտնաբերման ահազանգ է ստացվել, 2018 թվականի նույն ժամանակահատվածում ահազանգերը եղել են 284 դեպքի հետ կապված:

Ուշագրավ է, որ ամենաշատ օձի հայտնաբերման դեպքերը գրանցվել են Երևանում: 2018 թվականին առաջին կիսամյակում ԱԻՆ-ը Երևանում գնացել է 132 օձի հայտնաբերման ահազանգի հետքերով, իսկ 2017 թվականի նույն ժամանակահատվածում ահազանգերը եղել են 149-ը:

Օձեր հայտնաբերման մասով երկրորդ տեղում Կոտայքի մարզն է, որտեղ 2018 թվականին հայտնաբերվել է 42, 2017 թվականի նույն ժամանակահատվածում ՝72 օձ:

Սողունների հայտնաբերման մասով այս տարի նվազագույն 3 դեպք է գրանցվել Տավուշի մարզում, նախորդ տարի 2 դեպք Գեղարքունիքի մարզում:

2018 թվականի հունիսի 1-ի դրությամբ օձերի կծելու հետևանքով թունավորման 13 դեպք է արձանագրվել, որից 7-ը մայրաքաղաքում, 2-ը Տավուշի մարզում, 3-ը Արմավիրի մարզում և 1-ը Արարատի մարզում:

Բարեբախտաբար 2018 թվականին օձի կծելուց մարդ չի մահացել:

2017 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է օձի կծելու 45 դեպք, որից 16-ը Երևանում, 3-ական դեպքեր Տավուշի և Կոտայքի մարզերում , 7-ական դեպք Արարատի և Արմավիրի մարզերում, 5 դեպք Արագածոտնում, 1-ական դեպք Շիրակում և Սյունիքում, 2 դեպք Վայոց ձորի մարզում: 2017 թվականին օձի կծելու հետևանքով մահվան դեպքեր ևս չեն արձանագրվել:

Մասնագետները խորհուրդ են տալիս օձին տեսնելուց շատ դանդաղ հետդարձ կատարել, օձը ինքն է փախչում մարդուն տեսնելուց:

Արամ Աղասյանը նշում է, ոչ մասնագետը թունավոր օձերին ոչ թունավորներից կարող է տարբերակել մի քանի եղանակով: «Թունավոր օձերի մոտ պոչը կտրուկ է ավարտվում : Ոչ թունավոր օձերի մոտ աչքի բիբը կլոր է: Թունավորներինը կատվի աչքի նման է՝ շեղ: Ոչ թունավոր օձերի գլխի վրա կան վահանիկներ, թունավորների մոտ գլխի և մարմնի վրա թեփուկները հավասարաչափ են բաշխված»,-ասաց նա:

Օձերի կծելու դեպքում առաջինը չխառնվելն է, հաջորդ նախապայմանը անմիջապես բժշկական օգնությանը դիմելը: Մինչ բժիշկների հասնելը պետք է մեծ քանակությամբ հեղուկ խմել:

Առողջապահության նախարարությունից էլ տեղեկացրին, որ ամեն տարի գարնանը նախարարությունը շրջաբերական է ուղարկում մարզային և Երևան քաղաքի բոլոր բուժհաստատություններ ` հիվանդներին ժամանակին կանխարգելիչ և բժշկական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև կանխարգելիչ դեղանյութերի որոշակի քանակություն տեղերում պահեստավորելու նպատակով: Տվյալ բուժհիմնարկը 10 օրյա ժամկետում պարտավոր է ապահովել հետևյալ շիճուկների և պատվաստանյութերի առկայությունը`
1) հակափայտացման անատոքսին
2) հակափայտացման շիճուկ
3) հակաբոտուլինային շիճուկ
4) օձի հակաթույն
5) հակագանգրենոզ շիճուկ
6) հակակատաղության վակցինա

Ձեռնարկված միջոցառումների մասին 5-օրյա ժամկետում բուժհիմնարկը պետք է տեղեկացնի ՀՀ ԱՆ աշխատակազմ, ինչպես նաև ՀՀ ԱՆ աշխատակազմ գրավոր տեղեկացնի յուրաքանչյուր դեպքի և ձեռնարկված միջոցառումների մասին` միաժամանակ նշելով վերոնշյալ շիճուկների և պատվաստանյութերի մնացորդների մասին:

Հարկ է նշել, որ «օձի խայթոցն» ընդգրկված է անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկում: Ուստի, տվյալ բուժօգնությունը բնակչության բոլոր խմբերի համար իրականացվում է անվճար հիմունքներով:

Հայաստանը հարուստ է օձատեսակներով, որոնց քանակը հասնում է 23-ի:

Այդ 23 տեսակից թունավոր են միայն 4-ը: Դրանք են՝ անդրկովկասյան գյուրզան, հայկական իժը, կովկասյան իժը, տափաստանային իժը:

Ընդ որում` տափաստանային իժի խայթոցը մահացու չէ մարդու համար:

Հայաստանի ոչ թունավոր օձերը քանակով ավելի շատ են, քան թունավոր օձերը: Ոչ թունավոր օձերից են՝ ջրային օձը, կատվաօձը, մողեսակեր օձը, մեր նշանավոր Շահմար օձը և այլն:

Լրահոս
Հայաստանի և Նիդերլանդների համար հեռանկարային է համագործակցությունը ՏՏ ոլորտում Սուրբ Սարգիս տոնի ժողովրդական սովորությունները Արցախի գումարտակներից մեկը ծառայությունը կկազմակերպի ժամանակակից պայմաններով կառույցում Զոհրաբ Մնացականանը ՄԹ պետնախարարին ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաաստանի մոտեցումները «Հրապարակ». Կահույքի բիզնեսով զբաղվող ընկերությունը շահել է դիալիզի բուժսպասարկման մրցույթը «Հրապարակ». Վաղեմության ժամկետը լրացել է և Վանոն կվերադառնա Հայաստան «Ժամանակ». Ինչ նպատակով է Աննա Հակոբյանը իր գրասնեյակը տեղափոխել է կառավարության շենք «Ժողովուրդ». ՀՀ պետական պարտքն ավելացել է «Հրապարակ». ԱԺ նախագահը իր վարորդ ընկերոջն էլ աշխատանքի տեղավորեց խորհրդարանում ՀՔԾ-ն ավարտել է քրեական գործերի նախաքննությունը Արարատյան Հայրապետական թեմը Սուրբ Սարգսի տոնին անցկացնելու է հետաքրքիր միջոցառումներ Վարչապետը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Հայաստանը և Լատվիան կարող են միմյանց օգնել և միմյանցից սովորել Զոհրաբ Մնացականյանն ու Յոհաննես Հանը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն համաձայնագրի կիրարկումը 2019-ին պետբյուջեից որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է ավելի քան 928 մլն դրամ Հայաստանի Զինված ուժերը համալրվել են հայրենական ԱՐՄԻ-55Մ անօդաչու թռչող սարքերով Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությանը Կառավարությունը չի առարկում, որ ուսանողներն ուսման վարձը վճարեն ամսական կտրվածքով Եկեղեցու դեմ անհասկանալի ուժերի պայքարն ահագնանում է Ներում ստանալու համար դիմել է 250 դատապարտյալ. Ովքեր են ներում ստացած դատապարտյալները Երևանի տրանսպորտային ցանցը հաջորդ տարվանից կազատվի միրոավտոբուսների կեսից Մեկնարկում է երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների փաստաթղթերի ընդունելությունը ուսման վարձի զեղչի նպատակով Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն 70 նոր ավտոբուս կշահագործի Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը Մի շարք ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած անձինք կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից Ահաբեկչություն՝ Հնդկաստանում Հալեպում և Համայում գրոհայինները կրակել են բնակավայրերի ուղղությամբ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում ընդունել են ՌԴ ԴԺ Պետական դումայի պատվիրակությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի. ՀՀ նախագահ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին Ժաննա Անդրեասյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Թաթոյան. «Բրյուսելում ձեռք բերեցինք համատեղ աշխատանքի լրացուցիչ պայմանավորվածություններ» Սեյրան Օհանյան. «0038 հրամանը դնել մարտիմեկյան ողբերգության հիմքում ծայրահեղական մոտեցում է» Զախարովան պատասխանել է Բոլթոնի սպառնալիքներին Արցախի նախագահն ու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են անվտանգության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր Կառավարությունը կգործարկի մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմներ. առկա է ամսական 50 հազար գլուխ գառ արտահանելու ներուժ Հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի ներկայացուցիչ է նշանակվել Մակրոնը հայտնել է Հայաստան պետական այցով ժամանելու մտադրության մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan