Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ, մաքուր օդով երկիր

Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ, մաքուր օդով երկիր

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ՝ մաքուր օդով երկիր։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ծխախոտն է սրտանոթային հիվանդությունների ամենամեծ ռիսկի գործոնը։

«Սրտամկանի ինֆարկտն ու գլխուղեղի ինսուլտը դրանցից ամենավտանգավորներն են։ Եվ մենք այս երկու հիվանդությունների բուժումը ավելի հասանելի դարձնելու հետ մեկտեղ, պետք է նվազեցնենք դրանցով հիվանդացությունը՝ կտրուկ իջեցնելով ծխախոտի օգտագործումը»,-նշված է նախարարի գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում