Փոխվարչապետի խոսնակ Փաշոյանը հրաժարական կտա

Փոխվարչապետի խոսնակ Փաշոյանը հրաժարական կտա

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:

«Որոշեցի հրաժարական տալ և վաղը առավոտյան (խմբ.- հուլիսի 17-ին) հրաժարականի դիմումը կլինի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատասեղանին: Շարունակելու եմ անվերապահորեն աջակցել Միրզոյանին և նրա թիմին»,- ասվում է նրա գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում