Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա
23/07/2018 14:37
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 22-ի երեկոյան հայրապետական այցով մեկնեց Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն):
Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, երկօրյա այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց հոգածությամբ իրականացվող ծրագրերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում