«Բեմականացված» կողոպուտ Էջմիածին-Երևան ճանապարհի գազալցակայաններից մեկում. կազմակերպիչները բերման են ենթարկվել

«Բեմականացված» կողոպուտ Էջմիածին-Երևան ճանապարհի գազալցակայաններից մեկում. կազմակերպիչները բերման են ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հուլիսի լույս 24-ի գիշերը հաղորդում է ստացվել, որ Էջմիածին-Երևան ճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում հարվածել են աշխատակցի գլխին և գումար հափշտակել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ հափշտակվել է 160.000 դրամ ու բջջային հեռախոս։ Վաղարշապատի քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց կողոպուտի հատանիշներով։ Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզել են, որ տեղի ունեցած կողոպուտը կազմակերպել են գազալցակայանի աշխատակիցը՝ Ոսկեհատ գյուղում ապրող, 29-ամյա Գագիկ Պողոսյանը, ընկերոջ՝ Էջմիածնի բնակիչ 22-ամյա Սարգիս Մելքոնյանի օժանդակությամբ։

Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին և ներկայացվել նախաքննական մարմնին, որտեղ խոստովանել են կատարածը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում