Համոզված եմ, որ այս գործը կարճվելու է. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Համոզված եմ, որ այս գործը կարճվելու է. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը չի կասկածել և ի սկզբանե հասկացել է, որ Հատուկ քննչական ծառայությունը կալանավորելու է Քոչարյանին: Այսօր լրագրողների հետ ասուլիսում Սահակյանը ներկայացրեց ՀՔԾ-ում կատարվածը, ասաց, որ կանչել են որպես վկա, սակայն ներկայանալուն պես հայտնել են, որ Քոչարյանը որպես մեղադրյալ է:

Սահակյանի խոսքով՝ ինքը մտածել է, թե կձերբակալեն, սակայն քննիչները հանձնել են 136 էջանոց գործը ու կալանավորելու մասին որոշումը և թույլ տվել գնալ:

Սահակյանն ասաց, թե վստահ է, որ այս քրեական գործը կարճվելու է և բացատրեց. «Փորձն է ցույց տալիս»:

Նրա խոսքով՝ մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործը մեծ գործ է, որի մի դրվագը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին: Ասաց նաև, որ պայմանավորվածություն ունեն չխախտել նախաքննական գաղտնիքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում