Հնդկաստանի հյուսիսում տեղատարափ անձրևների հետևանքով զոհվել է 49 մարդ

Հնդկաստանի հյուսիսում տեղատարափ անձրևների հետևանքով զոհվել է 49 մարդ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հնդկաստանի հյուսիսում, մասնավորապես, Ուտար Պրադեշ նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով զոհվել է 49 մարդ: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր 27 զոհի մասին: NDTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 11 զոհ գրանցվել է Սաhարանպուր շրջանում: Կան զոհեր նաև Ագրայի շրջանում, որտեղ տեղակայված է Թաջ Մահալը:

Հիմնականում մարդիկ զոհվել են տների տանիքների փլվելու, ծառերի, էլեկտրական սյուների, ինչպես նաև կայծակի հետևանքով:

Կառավարությունը համայնքային իշխանություններին հանձնարարել է սկսել փրկարարական աշխատանքներ և ցուցաբերել ֆինանսական աջակցություն այն մարդկանց, որոնք տները վնասվել են հեղեղումների պատճառով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում