Գյումրիում ՌԴ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, կան տուժածներ

Գյումրիում ՌԴ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Գյումրիում ՌԴ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, կան տուժածներ: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, հուլիսի 30-ին 00:55-ին Գյումրի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ վնասվածքներով է տեղափոխվել Ռուսաստանի քաղաքացի: Նա հիվանդանոց է տեղափոխվել Սևերսկի թաղամասի հանրակացարաններից մեկի մոտից: Քաղաքացին բուժօգնություն ստանալուց հետո նա հեռացել է:

Ավելի ուշ, նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել Ռուսաստանի մեկ այլ քաղաքացի, ով կրկին մարմնի տարբեր հատվածներում ուներ վնասվածքներ: Նա նույնպես հիվանդանոց է տեղափոխվել Սևերսկի թաղամասի հանրակացարաններից մեկի մոտից: Նա հայտնել է, որ իր և մյուս քաղաքացու միջև վիճաբանություն է եղել, միմյանց հարվածներ են հասցրել, պատճառել վնասվածքներ:

Դեպքի հետ կապված նյութեր են նախապատրաստվում:

Լրատվամիջոցները հայտնում են, որ վիճաբանության մեջ ներգրավված քաղաքացիներից մեկը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության թիվ N զորամասից է, մյուսը՝ Հայաստանում տեղակայված Գյումրու թիվ 102 ռազմաբազայից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում