Արտակ Բեգլարյանը ընտրվել է Արցախի կույրերի միավորման կազմակերպության նախագահ

Արտակ Բեգլարյանը ընտրվել է Արցախի կույրերի միավորման կազմակերպության նախագահ

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության կույրերի միավորման համագումարում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանն ընտրվել է կազմակերպության նախագահ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Բեգլարյանը:

«Պատասխանատու և դժվար պարտավորություն եմ ստանձնել, քանի որ Արցախում շուրջ 1000 տեսողության խանգարումներ ունեցող անձ կա, որոնց շահերն ու իրավունքները պետք է ներկայացնեմ տարբեր տեղերում»,– գրել է Բեգլարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում