Լևոն Արոնյանը «Grand Chess Tour»-ի եզրափակիչի ուղեգիր է նվաճել
28/08/2018 13:37
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը «Grand Chess Tour» մրցաշարի ընդհանուր հաշվարկում գրավեց 2-րդ տեղը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Grand Chess Tour»-ի 4 փուլի հաշվարկում Արոնյանը հավաքեց 34 միավոր և գրավեց երկրորդ տեղը` առաջինը զիջելով Հիկարու Նակամուրային: Երրորդ հորիզոնականում Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշիե-Լագրավն է:
Արոնյանը, Նակամուրան և Լագրավը իրավունք են ստացել մասնակցելու «Grand Chess Tour»-ի՝ դեկտեմբերին Լոնդոնում կայանալիք եզրափակիչ մրցաշարին:
Հայ գրոսմայստերը ընդհանուր հաշվարկում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու շնորհիվ կստանա 95 հազար ԱՄՆ դոլար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում