Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում ու Արցախում

Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում ու Արցախում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Ադրբեջանում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այն զգացվել է նաև Արցախում ու Սյունիքի մարզում: Այդ մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում:

«Oգոստոսի 28-ին, տեղական ժամանակով ժամը 16:57-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 12:57-ին) ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.060 և արևելյան երկայնության 48.650 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Լենկարան քաղաքից 38 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 25 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում 3 բալ և Հայաստանի Հանրապետության Կապան, Գորիս քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ»,– ասված է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում