Էկվադորում երկրաշարժ է գրանցվել

Էկվադորում երկրաշարժ է գրանցվել

Էկվադորի մայրաքաղաք Կիտոյի բնակիչները (բնակչությունը մոտ 1,6 մլն մարդ է) ստորգետնյա ցնցումներ են զգացել սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի ընթացքում, հայտնել է El Comercio թերթը:

Նրա տվյալով՝ մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Գուայակիլում (մոտավորապես 2 մլն բնակիչ ունի, խոշորագույնն է երկրում), իշխանությունները ձեռնամուխ են եղել մարդկանց տարհանմանը: Տեսանյութերում, որոնք զետեղվել են տեղի բնակիչների կողմից, երևում է՝ ինչպես են ճոճվում ջահերը և պահարանների ամանեղենը: Ինչպես հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, երկրաշարժի օջախը գտնվում էր 89 կմ խորության վրա, ցնցումների էպիկենտրոնը՝ Գուայակիլից 111 կմ արևելք ընկած շրջանում: Ավերածությունների և տուժածների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում