Ռուս սահմանապահները Հայաստանի պետական սահմանի խախտման փորձ են բացահայտել

Ռուս սահմանապահները Հայաստանի պետական սահմանի խախտման փորձ են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները պետական սահմանի խախտման փորձ են բացահայտել «Կարճեւան» հսկիչ անցակետում (Սյունիքի մարզ):

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, անձնագրային հսկողությունն անցնելու գործընթացում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին իրեն չպատկանող անձնագիր է ներկայացրել:

Հարցման ընթացքում Իրանի քաղաքացին պարզաբանել է, որ սխալմամբ վերցրել է իր ընկերոջ անձնագիրը, որի հետ միասին եկել էին Հայաստան:

Սահմանված կարգով նշված քաղաքացին հանձնվել է ՀՀ իրավապահ մարմիններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում