«Ժամանակ». Արմավիրի քաղաքապետի ընտրություններում թեկնածուների թիվը կարող է գերազանցել տասնյակը

«Ժամանակ». Արմավիրի քաղաքապետի ընտրություններում թեկնածուների թիվը կարող է գերազանցել տասնյակը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 21-ին կայանալիք Արմավիրի քաղաքապետի ընտրություններում թեկնածուների թիվը կարող է գերազանցել տասնյակը: Ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեն առնվազն մի քանի ավագանու անդամներ, ԱԱԾ և ոստիկանության նախկին և ներկա աշխատակիցներ:

Բայց հիմնական պայքարը կընթանա գործող քաղաքապետի պաշտոնակատար, ՔՊ անդամ Դավիթ Խուդաթյանի և ԱԺ պատգամավոր, ԲՀԿ ներկայացուցիչ Արայիկ Աղաբաբյանի միջև: Վերջինս երկու անգամ առաջադրվել է քաղաքապետի թեկնածու, սակայն նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի իրականացրած կեղծիքների արդյունքում պարտվող է ճանաչվել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում