AM | RU
USD
EUR
RUB

ԱԺ Քննիչ հանձնաժողովը հնարավոր է քննարկի նաև «Ռոբերտ Քոչարյանի գործի» դատավարական գործողությունների դատախազական պատշաճ հսկողության հարցը

 
 

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում «Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը» (Քննիչ հանձնաժողով) հնարավոր է, որ քննի նաև դատախազության պատշաճ հսկողության հարցը՝ «Ռոբերտ Քոչարյանի գործով» (Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներգրավված է որպես մեղադրյալ-Խմբ.): «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀԿ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այս մասին նշեց Քննիչ հանձնաժողովի առաջին նիստից հետո ճեպազրույցում լրագրողի հարցին ի պատասխան:

«Արդարադատության իրականացման խոչընդոտելու փաստերը կապված են կոնկրետ քրեական գործերի նախաքննության ընթացքի հետ: Հայաստանի Սահմանադրությամբ՝ նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է դատախազության կողմից: Այսինքն՝ դատախազությունն այն սահմանադրական մարմինն է, որը նաև հետաքննության և նախաքննության օրինականության երաշխավորն է: Եվ մենք պետք է նաև քննարկման առարկա դարձնենք՝ արդյոք տվյալ գործի շրջանակում իրականացվում է պատշաճ հսկողություն օրինականության կատարման նկատմամբ: Անգամ ապացույցների բացարձակ առկայության պայմաններում, եթե կա անօրինական միջամտության կամ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու կամ անօրինական միջամտելու դրսևորում, դա ողջ արդարադատությունը դարձնում է ոչ օբյեկտիվ»,- մինչ հարցը նշեց Կոստանյանը:

Լրագրողի լրացուցիչ հարցին, թե «խոսքը արդյոք վերաբերո՞ւմ է «Ռոբերտ Քոչարյանի քրեական գործին», Գևորգ Կոստանյանը պատասխանեց՝ «այո»:

Լրագրողի հարցին՝ քննիչ հանձնաժողովում քննարկման առարկա կդարձնե՞ն «Քոչարյանի քրեական գործը», նաև՝ կալանավորման հանգամանքը, Կոստանյանը նշեց՝ ինքը քրեական գործի քննարկման մասին չի խոսում: «Ես խոսում եմ երևույթի մասին՝ դա կլինի Քոչարյանի հետ կապված գործով, թե՝ այլ գործով, նշանակություն չունի։ Ես խոսում եմ երևույթի մասին: Մենք քննարկման առարկա ենք դարձնելու, թե դատախազական հսկողությունն օրինականության կատարման նկատմամբ տվյալ դատավարական գործողությունների իրականացման մասով առնվազն պատշա՞ճ եղել է, թե՝ ոչ , այսինքն՝ հսկողություն եղե՞լ է, թե՝ չի եղել, պատշա՞ճ է եղել, թե՝ ոչ։ Կարծում եմ՝ սա ցանկացածիս պետք է մտահոգի այն առումով, որ ամենահիմնավորված լինելու պայմաններում գործի, եթե օրինականությունը պատշաճ երաշխավորված չէ, քննության որևէ փուլում՝ կա՛մ ներպետական ատյաններում, կա՛մ, հնարավոր է նաև, միջազգային իրավական ատյանների որոշումների արդյունքում հանգեցնի արդարացումների, ինչը, ես կարծում եմ, որ բոլորիս համար շատ մտահոգիչ է»,- եզրափակեց Կոստանյանը:

Լրահոս
Արայիկ Հարությունյանը հայտարարել է կուսակցական շինարարության ավելի բուռն աշխատանք ծավալելու մասին Հասարակական տրանսպորտում հնարավոր է տեսանկարահանող սարքեր տեղադրվեն Զենքի և զինամթերքի արտադրության ոլորտում կստեղծվի 200 նոր աշխատատեղ Կառավարությունը կայացրեց դատավորներին և ԲԴԽ անդամներին սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում ներառելու որոշում Երբ այցելուն ավելին է, քան պարզապես գնորդը. Երևան Մոլը 5 տարեկան է Հայաստանն ու Վրաստանը ստորագրեցին 2019թ. ռազմական համագործակցության ծրագիրը Հայաստանում օգտատերերի համակարգիչների գրեթե կեսը ենթարկվել է տեղային սպառնալիքների Արմինե Մարգարյանը նշանակվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Կառավարությունն Ազատամուտում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում ընդունեց Կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի «Իմ քայլը» դաշինքին, ԲՀԿ-ին, «Լուսավոր Հայաստան»-ին, ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հանրապետությունում մի շարք միջհամայնքային ավտոճանապարհներ փակ են Զախարովան ծաղրել է Պուտինի ուղերձին ՆԱՏՕ-ի արձագանքը «Ժողովուրդ». Պատգամավորները հարցախեղդ են արել Թորոսյանին և գոհ չեն մնացել հանդիպումից «Հրապարակ». Վաշինգտոնը չեղարկե՞լ է Մնացականյանի նախատեսվող այցը ԱՄՆ «Փաստ». Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը» «Ժամանակ». Եզրակացություն. լավ կլիներ, եթե Կարեն Կարապետյանը մնար վարչապետ «Հրապարակ». Բժիշկները խիստ քննադատության են ենթարկել քաղցկեղի անվճար բուժման ծրագիրը «168 Ժամ». Հերթը Հայաստանի իշխանություններինն է, ԵՄ-ն իր գործն իրականացրել է «Ժամանակ». Բենզինի գները Հայաստանում թանկանալու են «Ժողովուրդ». ՌԴ դեսպանի հանդիպումները կարելի է համարել ռուս խորհրդարանականների այցի շարունակությունը «Ժամանակ». Բոլոր իշխանությունների ժամանակ ճիշտ կողմնորոշվում են՝ ժամանակին հայտնվելով ճիշտ տեղում «Հրապարակ». Կառուցվածքային փոփոխության անվան տակ պաշտոնից ազատվել է Արտաշես Բեգլարյանը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 21 Եվրամիությունը պատրաստ է շարունակել և ընդլայնել իր աջակցությունը Հայաստանին. Սվիտալսկի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի նպատակը Փաշինյան-Ալիև վերջին հանդիպման մանրամասներին ծանոթանալն է. Մնացականյան Նաթանյահուն չեղյալ է հայտարարել Մոսկվա նախատեսված այցը ԱԳԲԱ Լիզինգը ՎԶԵԲ-ից մրցանակ է ստացել վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացրած ներդրումների համար Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն Հոլանդիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Հաագայում Ի՞նչ անհնազանդություն, ո՞ւմ համար, ինչի՞ համար. Դավիթ Բաբայանը՝ Սեֆիլյանի կոչի մասին Պուտինը նշել է՝ ինչպիսին կլինի Եվրոպայում ԱՄՆ-ի հրթիռների տեղակայման պատասխանը Երևանի խանութներից մեկի օտարալեզու ցուցանակի գրությունը վերանայելու համար Լեզվի կոմիտեն դիմում է դատարան Հավանաբար, միջնորդները վտանգ են տեսնում. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Մաեստրո Մանսուրյան». երևանյան պրեմիերա Մահացել է Էլմիրա Հեքեքյան-Աբրահամյանը Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի փոխմարզպետներն ազատվել են պաշտոնից Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները դադարեցվել են Էրդողանը խոսել է Թուրքիայի հայերի մասին Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Սիմոն Մանուկյանի ընտանիքին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan