Մխիթարյանը գրեթե վերականգնվել է վնասվածքից
24/09/2018 15:54
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրեթե վերականգնվել է վնասվածքից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանը վնասել էր կոճը և բաց թողեց առաջնության 6-րդ տուրի հանդիպումը: Ըստ ամենայնի, Մխիթարյանը բաց կթողնի նաև գավաթի խաղարկության հերթական խաղը «Բրեթֆորդ»-ի դեմ, որը կկայանա սեպտեմբերի 26-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում