Հակառակորդի կողմից արձակված կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել
23/10/2018 19:31
Նմանատիպ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:10-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Գրիգորիի Սարգսյանը:
Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ: Վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում