ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք մատուցեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք մատուցեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց 1999թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ուղեկցում էր ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, Ազգային ժողովի նախագահը, պատգամավորները, հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հարազատները, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին ՀՀ Ազգային ժողովի բակում հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում